Մեկնաբանություն

15.02.2022 16:05


«Տռուսիկ» Գագոյի «հուժկու» պատասխանը Լուկաշենկոյին և դուխով լռությունն Ալիևին

«Տռուսիկ» Գագոյի «հուժկու» պատասխանը Լուկաշենկոյին և դուխով լռությունն Ալիևին

Նիկոլ Փաշինյանն ընդդիմություն և իշխանություն աշխատելու ժամանակ շատ է խոսում տռուսիկներից։ Իր համար բանակը դա տռուսիկն է։ Կա տռուսիկ, կա բանակ, չկա տռուսիկ, չկա բանակ։

Ըստ Նիկոլի՝ բանակում իր վարչապետ դառնալուց առաջ տռուսիկ չի եղել, և ահա «թավշյա» հեղափոխությունը «տռուսիկապատել» է մեր բանակը։

Ուշագրավն այն է, որ Նիկոլի թիմում կան մարդիկ, ովքեր Նիկոլի ասած անտռուսիկ տարիներին ծառայել են բանակում ու ըստ Նիկոլի՝ դա արել են անտռուսիկ վիճակում։ Ու քանի որ քայլարածները առնվազն չեն հերքում, որ իրենք անտռուսիկ չեն ծառայել, մնում է ենթադրել, որ Նիկոլն իրենց մասով ճիշտ է ասում։

Ուշագրավ է նաև այն, որ Նիկոլի ասած անտռուսիկ բանակային տարիներին տռուսիկների ու մյուս մատակարարումների թիվ մեկ պատասխանատուն՝ բանակի թիկունքի պետ Գագիկ Մելքոնյանը, ՔՊ–ի ցուցակով ԱԺ պատգամավոր է դարձել։ Ասել է թե՝ տռուսիկ գողացողը (ըստ Նիկոլի) Մելքոնյան Գագիկն է եղել։ Բայց դե՝ տռուսիկը Գագիկի գլուխը։ Նրան մենք հիշել ենք ոչ թե Նիկոլի սիրած տռուսիկի թեմայով, այլ լրիվ ուրիշ պատճառով։

Բանն այն է, որ սույն «տռուսիկը», կներեք, Գագիկ Մելքոնյանը «հուժկու» պատասխան է տվել Լուկաշենկոյին։ Նա ասել է, որ փոխաբերական իմաստով պետք է ջարդել Բելառուսի նախագահի ատամները։ Դա նշանակում է, որ Նիկոլը հրահանգել է դուխով հայհոյել Լուկաշենկոյին։

Հետաքրքրականն այս պատմության մեջ այն է, որ ըստ Նիկոլի՝ տռուսիկ գողացող Գագիկն ու մյուս քայլարածները նույնքան դուխով չեն Ալիևին պատասխանելիս։ Ավելի ճիշտ՝ չպատասխանելիս։

Ինչպես հայտնի է, Ալիևը ծաղրում ու հայհոյում է Նիկոլին՝ նրան անվանելով հարբած ծաղրածու։ Նիկոլից զրո արձագանք։ «Նոլդո՞ւ Փաշինյան»։ Զրո արձագանք։

Ալիևն ասում է, որ Նիկոլն իրենից ժամանակ է խնդրել, որպեսզի ամրապնդի իր իշխանությունն ու հետո Ղարաբաղը հանձնի։ Նիկոլից զրո արձագանք։

Նիկոլի միակ ասածն այն է, թե իբր իրենց ամուր նյարդեր են պետք՝ «Խաղաղության դարաշրջան» բացելու համար։ Այսինքն՝ ըստ Նիկոլի, երբ Ալիևը թքում է Նիկոլի երեսին ու Հայաստանի վրա, պետք է ասել, թե անձրև է գալիս, և դա կլինի ամուր նյարդերի առկայության վկայություն։

Հետաքրքիր է, ինչո՞ւ նիկոլենք ծպտուն չեն հանում, երբ Ալիևը սպառնում է գրավել Սևանն ու Երևանը, բայց «հուժկու» ձևով արձագանքում են Լուկաշենկոյին, որի ասածի ամբողջ իմաստն այն է, որ Նիկոլը չմոյացրել է Հայաստանը։ Ի՞նչ է, այդպես չէ՞։ Ու քանի Նիկոլը իշխանության գլխին է, Հայաստանը մնալու է չմոյի կարգավիճակում։

Հայկ Ուսունց

Հ․Գ․ Տեսնես ի՞նչ գիտի Ալիևը Նիկոլի մասին, որ չգիտենք մենք և գիտի Նիկոլն ու դրա համար էլ ծպտուն չի հանում Ալիևի դեմ։ Այս ամենը քաղաքական «հերձումից» հետո կիմանանք։

Այս խորագրի վերջին նյութերը