Թուրքական ընդդիմությունը միավորվել է Էրդողանի դեմ և մտադիր է վերադարձնել խորհրդարանական համակարգը
Թուրքիայի վեց ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները հանդիպել են՝ 2023 թվականի ընտրություններում գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հնարավոր տապալման դեպքում պետության կառավարման ռազմավարություն մշակելու համար։
Անկարայում հինգ ժամ տևած աշխատանքային ճաշից հետո հրապարակված գրավոր հայտարարության մեջ ընդդիմության առաջնորդներն ընդգծել են, որ Թուրքիան ապրում է «իր պատմության մեջ ամենախոր քաղաքական և տնտեսական ճգնաժամը»։ Նրանք դրա համար մեղադրել են նախագահական համակարգը, որը երկրում ներդրվել է 2017 թվականի հանրաքվեից հետո։
Ըստ ընդդիմադիրների՝ իրենց համատեղ նպատակն է Թուրքիային վերադարձնել «ուժեղացված խորհրդարանական համակարգը»։ Փոխըմբռնման հուշագիրը, որով պայմանավորվածություններ են ձեռք բերվել կառավարման նոր ձևի վերաբերյալ, կհրապարակվի փետրվարի 28-ին. ասվում է հաղորդագրության մեջ։
Աշխատանքային հանդիպման ընթացքում հավաքվել են ընդդիմադիր դաշինքների հետևյալ ղեկավարները՝ Քեմալ Քըլըչդարօղլուն՝ քեմալական Հանրապետական-ժողովրդական կուսակցությունից (CHP), Մերալ Աքշեները՝ ազգայնական «Լավ» կուսակցությունից, Թեմել Քարամոլլաօղլուն՝ պահպանողական «Երջանկություն» կուսակցությունից, Ահմեդ Դավութօղլուն՝ «Ապագա» կուսակցությունից, Գյուլթեքին Ույսալը՝ Դեմոկրատական կուսակցությունից, և Ալի Բաբաջանը՝ «Ժողովրդավարության և առաջընթացի կուսակցությունից» (DEVA): Երկխոսությունը որակվել է որպես «պատմական»։
«Որպես ուժեղացված խորհրդարանական համակարգ ձեռք բերելու վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի կողմեր՝ մենք վճռական ենք կառուցել ուժեղ, ազատական, ժողովրդավարական և արդար մոդել, որը կստեղծի արդյունավետ օրենսդրական համակարգ՝ լայն ներկայացվածությամբ, թափանցիկ և հաշվետու ղեկավարմամբ, անաչառ և անկախ դատական համակարգով եւ իշխանությունների տարանջատմամբ»,-ասվում է համատեղ հայտարարության մեջ։

Աղբյուրը՝ yerkir.am