Ուզբեկստան կվերադարձնեն Գյուլնարա Քարիմովայի 131 միլիոն դոլարը
Ուզբեկստանի նախկին նախագահի դստեր՝ Գյուլնարա Քարիմովայի 131 միլիոն դոլարի չափով միջոցները պատրաստ են Շվեյցարիայից հայրենիք վերադարձման ՄԱԿ-ի բազմակողմ տրաստային հիմնադրամի միջոցով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 15-ին հաղորդել Է Ուզբեկստանի արդարադատության նախարարության մամուլի ծառայությունը:
«2022 թվականի փետրվարի տասնմեկին Շվեյցարիան և Ուզբեկստանը բանակցությունների փուլ են անցկացրել, որոնց ընթացքում երկու պատվիրակություններն սկզբունքորեն համաձայնել են Միավորված ազգերի կազմակերպության նոր բազմակողմ տրաստային հիմնադրամ ստեղծել: Այն օգտագործվելու Է այն ակտիվները վերադարձնելու համար, որոնք վերջնականապես առգրավված են եղել քրեական վարույթի շրջանակներում: Ներկայում ԱՄՆ-ի շուրջ 131 միլիոն դոլար պատրաստ Է վերադարձման»,-ասվում Է արդարադատության նախարարության՝ ԶԼՄ-ների համար հաղորդագրության մեջ:
Գերատեսչության տվյալներով՝ հիմնադրամն իր գործունեությունը կսկսի Շվեյցարիայի և Ուզբեկստանի միջև իրավունքների վերականգման մասին իրավաբանորեն պարտավորեցնող համաձայնագիր ստորագրելուց հետո: «Այն նախագծերի համար ռեսուրսներ կհատկացնի Ուզբեկստանի համար կայուն զարգացման բնագավառում համագործակցության շուրջ ՄԱԿ-ի պարփակ ծրագրին համապատասխան (UNSDCF): Բոլոր նախագծերը վերահսկվելու են ՄԱԿ-ի համակարգի կանոնների և դրույթների հիման վրա:
Քաղաքացիական հասարակության կազմակերպությունները կոնսուլտատիվ դեր են խաղալու»,-նշել են մամուլի ծառայությունում: «Ուզբեկստանի պետական մարմինները Շվեյցարիայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Ռուսաստանի Դաշնության և այլ երկրների հետ ակտիվորեն աշխատանք են տանում Գյուլնարա Քարիմովայի և նրա հանցակիցների կողմից անօրինականորեն դուրս տարված ակտիվները վերադարձնելու ուղղությամբ: Օրերս Ֆրանսիայից Ուզբեկստան Է վերադարձվել 10 միլիոն դոլար»,-հավելել են արդարադատության նախարարությունում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: