Աշխարհ

15.02.2022 20:50


Մեսսին որոշել է հաջորդ մրցաշրջանում մնալ ՊՍԺ-ում

Մեսսին որոշել է հաջորդ մրցաշրջանում մնալ ՊՍԺ-ում

Մեսսին մտադիր չէ ամռանը փոխել ակումբային գրանցումը։ Այս տեղեկությունը հայտնում է լրագրող Ադրիան Գրենյեն։ Նշվում է, որ Մեսսին չի ափսոսում ՊՍԺ տեղափոխվելու համար։ Լեոն մտադիր է շարունակել հանդես գալ մայրաքաղաքային թիմում։

Մեսսին ընտանիքի հետ հաճախ է գնում ռեստորաններ և այլ ժամանցային վայրեր։ Մեսսիի ընտանիքը հարմարվել է Փարիզի կյանքին։ Նշվում է նաև, որ ֆուտբոլիստի որդիները սպորտով են զբաղվում Ֆրանսիայի մայրաքաղաքում։

Ընթացիկ մրցաշրջանում 34-ամյա հարձակվողը ՊՍԺ-ի կազմում անցկացրած 20 խաղում դարձել է 7 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը