Աշխարհ

15.02.2022 19:45


Նա ամենամեծ օրհնությունն է. մոդել Նաոմի Քեմփբելն առաջին անգամ ցույց է տվել իր փոքրիկին

Նա ամենամեծ օրհնությունն է. մոդել Նաոմի Քեմփբելն առաջին անգամ ցույց է տվել իր փոքրիկին

Բրիտանացի հայտնի մոդել Նաոմի Քեմփբելն առաջին անգամ ցույց է տվել իր փոքրիկ դստերը` նկարահանվելով «Vogue» ամսագրի համար։

Ամսագրին տված հարցազրույցում նա պատասխանել է երեխային որդեգրելու մասին լուրերին։
«Նա որդեգրված չէ, այլ իմ կենսաբանական զավակը»,-ասել է մոդելն ու շեշտել, որ մնացած մանրամասները կլինեն գրքում, որը շուտով կսկսի գրել։

Նաոմին հարցազրույցում ասել է նաև, որ գաղտնի է պահելու նաև դստեր անունը։
«Կարող եմ մեկ ձեռքի մատների վրա հաշվել այն մարդկանց թիվը, որոնք գիտեին իմ հղիության մասին, բայց նա ամենամեծ օրհնությունն է, որ ես երբևէ կարող էի պատկերացնել»,-խոստովանել է մոդելը։
Նա ընդգծել է` ամսագրի համար նկարահանումները դուր են եկել դստերը, նրան ամեն ինչ հետաքրքրել է, անընդհատ նայել է բոլորին ու փորձել է ճանաչել բոլորին և ամեն ինչ։

Նշենք, որ Նաոմին առաջին անգամ մայր է դարձել 51 տարեկանում, և այդ մասին նա հայտարարել է 2021 թվականի մայիսին։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը