Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի պաշտպանները պահանջում են պարզաբանել մեղադրանքը (ուղիղ)
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթի նստավայր)՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, քննում է ԵԴ/0253/01/19 գործը։
Դատախազ Պետրոս Պետրոսյանն ընթերցեց մեղադրական ճառի եզրափակիչ մասը, ըստ որի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղսագրվում է ՀՀ Քր․ Օր․-ի 311 հոդվածի մաս 4 կետ 2-ով նախատեսված արարքը, իսկ ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին՝ Քր․ Օր․-ի 311 հոդվածի մաս 4 կետ 2 և 190 հոդվածի մաս 3 կետ 1-ով նախատեսված արարքները։
«Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 1998թ․ ապրիլի 9-ից մինչև 2008 թվականի ապրիլի 9-ը զբաղեցնելով ՀՀ Նախագահի պաշտոնը, պաշտոնեական դիրքն օգտագործելով «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊԸ միակ մասնակից և տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու, այն է՝ այդ ընկերությանը տրամադրված ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության հատուկ լիցենզիաներով ընկերության 100 տոկոս բաժնեմասը ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը վաճառելու գործարքին չխոչընդոտելու համար, 2008 թվականի փետրվարին և մայիսին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 927․000․000 ՀՀ դրամին համարժեք 3․000․000 ԱՄՆ դոլար կաշառք։
Արմեն Գևորգյանը մեղադրվում է այն բանի համար, որ նա, 2006 թվականի փետրվարից մինչև 2008 թվականի ապրիլի 21-ը հանդիսանալով պետական մարմնում պաշտոնատար անձ, վերոնշյալ գործարքի շրջանակներում Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ Սիլվա Համբարձումյանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 309․000․000 ՀՀ դրամին համարժեք 1․000․000 ԱՄՆ դոլար կաշառք և օրինականացրել է ստացված եկամուտները»,-նշվում է մեղադրանքի մեջ։
Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը նշեց, որ մեղադրանքը պարզ չէ և 20 րոպե ընդմիջում խնդրեց, որպեսզի ցույց տան, թե մեղադրանքի կոնկրետ որ դրույթները պարզ չեն։ Ալումյանը համոզմունք հայտնեց, որ դատարանը նույնպես կգա այդ եզրակացության։
«Համոզված եմ, որ մեղադրանքը նույնիսկ պարզ չէ այն քննիչին, ում թելադրել են սա»,-ասաց պաշտպանը։
Դատարանը 20 րոպեանոց ընդմիջում հայտարարեց, որպեսզի պաշտպանները կարողանան ներկայացնել մեղադրանքում առկա անհստակությունների հետ կապված իրենց հարցերը։
***
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպանները պահանջում են պարզաբանել իրենց պաշտպանյալներին առաջադրված մեղադրանքը։
«Դատախազը հրապարակել է ոչ թե մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը, այլ՝ այդ մասի մի մասը։ Ինչո՞ւ եք սա նորմալ համարում»,-ասաց Ալումյանը կարճատև ընդմիջումից հետո վերսկսված նիստին։
Ըստ Ալումյանի՝ դատարանը չի պարզաբանել մեղադրանքը, այլ՝ պարզապես նորից կարդացել է այն։ Պաշտպանական կողմի համար պարզ չէ, երբ նշվում է «Քոչարյանն, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով», նախագահի կոնկրետ ո՞ր լիազորության մասին է խոսքը։ Բացի այդ, պարզ չէ՝ նախագահը խոստացե՞լ է անգործություն դրսևորել, պե՞տք է դրսևորեր, թե՞ նրան ինչ-որ գործողություններ են վերագրվում։
«Այսպիսի մեղադրանքը հնարավորություն չի տալիս կազմակերպելու պաշտպանությունը։ Եթե մեղադրանքի մեջ ամեն ինչ բացված լիներ, ապա այն մեկ էլ օր չէր ապրի․ դրա աբսուրդը կբացահատվեր հենց հրապարակելու պահին»,-ասաց Ալումյանը։
Իր հերթին պաշտպան Հովհաննես Խուդոյանը նշեց, որ եթե դատարանին ներկայացված չէ պարզ մեղադրանք, ապա գործի քննությունը չի կարող շարունակվել, և վարույթը ենթակա է կարճման։ «Մեղադրանքի տեքստի վերլուծությունը ցույց է տալիս, որ այնտեղ հանցակազմի հատկանիշների նկարագիր չկա։ Անհասկանալի է՝ ի՞նչ գործողություն է կատարել պարոն Քոչարյանը»,-ասաց պաշտպանը՝ միևնույն ժամանակ հիշեցնելով ենթակայի և ստորոգյալի լեզվաբանական կանոնը։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ իր համար նույնպես հասկանալի չէ մեղադրանքը․ «Ի՞նչ եմ արել, ինչը չպետք է անեի կամ ի՞նչ չեմ արել, ինչը պետք է անեի․ նկարագարված չէ որևէ գործողություն»։ «Մենք ֆանտաստիկ բան չենք ուզում․ պարզաբանեք՝ ի՞նչ լիազորությունների մասին է խոսքը»,-ասաց նախագահը։
Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանը նկատեց, որ դատարանում այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ դատախազները Քր․Դատ․-ը մեկնաբանում են այնպես, ինչպես իրենց է ձեռք տալիս։