Լրահոս

15.02.2022 10:37


Իսակովի պողոտայում BMW-ն բախվել է «Toyota» սերվիսի գովազդային վահանակին, անվահեծաններից մեկը կոտրվել է

Իսակովի պողոտայում BMW-ն բախվել է «Toyota» սերվիսի գովազդային վահանակին, անվահեծաններից մեկը կոտրվել է

Այսօր՝ փետրվարի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։10-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ՝ 31-ամյա Աշիկ Վաղարշակյանը իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտայում՝ «Toyota» սերվիսի դիմաց, բախվել է գովազդային վահանակին և մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Բախման հետևանքով BMW-ի անվահեծանը կոտրվել է, և վնասվել է գովազդային վահանակը։

Այս խորագրի վերջին նյութերը