Պետդեպարտամենտը կոչ է արել ամերիկացիներին լքել Բելառուսը
Պետդեպարատամենն ամերիկացի քաղաքացիներին նախազգուշացրել է «չմեկնել Բելառուս՝ օրենքների կամայական կիրառման, կալանավորման վտանգի եւ Բելառուսի հետ Ուկրաինայի սահմանի երկայնքով» «Ռուսաստանի ռազմական հզորության արտասովոր կուտակման պատճառով, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:
ԱՄՆ արտաքին գործերի նախարարությունը նաեւ կոչ է արել Բելառուսում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին «անհապաղ հեռանալ» երկրից։
Հիշեցնենք, որ 2022 թվականի հունվարի 31-ին Պետդեպը կարգադրել էր լքել երկիրը Մինսկում դեսպանատանան ամերիկացի քաղծառայողների ընտանիքի անդամներին:
«Ուկրաինայի հետ սահմանի մոտ ռուսական անսովոր եւ անհանգստացնող ռազմական ակտիվության աճի պատճառով ԱՄՆ քաղաքացիները, ովքեր գտնվում են Բելառուսում կամ ուղեւորություն են նախատեսում Բելառուս, պետք է տեղյակ լինեն, որ իրավիճակն անկանխատեսելի է եւ տարածաշրջանում լարվածության աճ կա»,-ընդգծել են Պետդեպում: