Լրահոս

14.02.2022 15:12


Անասնաբույժը 30-45 հազար դրամ աշխատավարձ է ստանում, դրանք գրոշներ են. բողոքի ակցիա՝ էկոնոմիկայի նախարարության մոտ (տեսանյութ)

Անասնաբույժը 30-45 հազար դրամ աշխատավարձ է ստանում, դրանք գրոշներ են. բողոքի ակցիա՝ էկոնոմիկայի նախարարության մոտ (տեսանյութ)

Անասնաբույժներն այսօր՝ փետրվարի 14-ին, բողոքի ակցիա են իրականացնում էկոնոմիկայի նախարարության շենքի դիմաց: Անասնաբույժները բողոքում են իրենց աշխատանքային պայմաններից, պահանջում են, որ կադրային համալրում լինի, քանի որ ոլորտում հիմնականում տարեց մասնագետներ են։ Պահանջում են նաև աշխատավարձի բարձրացում, և ունենալ բժշկական ապահովագրություն։

Ցուցարարների խոսքով, աշխատավարձի չափը չի համապատասխանում իրենց կատարած աշխատանքին, քանի որ աշխատանքի բերումով հաճախ վնասվածքներ են ստանում և կապտուկներ են ունենում։

Կառավարությանը մեր պահանջներով դիմել ենք դեռեւս ամռանը, մեզ ասել են՝ մեն ինչ լավ կլինի, մեր պահանջները ընդունել են, բայց դրական լուծումներ չունենք:

Եթե ամիսների վերածենք, անասնաբույժը ամսական ստանում է 15-30 հազար դրամ աշխատավարձ: Աշխատանքը կանոնակարգվում է ըստ գլխաքանակի, ըստ պատվաստումների, այնինչ անասաբույժի աշխատանքը դրանով չի սահմանափակվում: Սա ընդամենը էպիզոդիկ կողմն է:

Մեր պահանջն է՝ ունենալ հաստատագրված աշխատանք, սպասարկենք բարձր որակով անասնապահության ոլորտը, ունենանք համապատասխան վերաբերմունք»,-ասաց նա:

Ակցիայի մեկ այլ մասնակից էն ընդգծեց, որ տարիներ առաջ մեզ մեկ գլխի համար իրենց վճարում էին 70 դրամ, հետո դարձրեցին 120 դրամ, նախորդ տարի դարձավ 167 դրամ. «Բայց օրինակ, խոզերի ու հավերի ժանտախտը հանեցին պլաններից: Անձամբ ես սպասարկում էի 1200 գլուխ խոզ, որի համար տարեկան վաստակում էի 220 հազար դրամ, հիմա դա չկա, ստացվում է, որ մեզ ոչ թե լավություն են արել, բարձրացրել են աշխատավարձը, այլ հակառակը, իջեցրել են: Գոնե ամեն գլխի համար վճարեն 200 դրամ: Հիմա ամսական աշխատավարձը կազմում է մոտ 45 հազար դրամ: Դրանով ապրել հնարավոր չէ»:

Աղբյուրը` news.am

Այս խորագրի վերջին նյութերը