Աշխարհ

14.02.2022 21:25


Հայտնի են iPhone-ի իդեալական լիցքավորման կանոնները

Հայտնի են iPhone-ի իդեալական լիցքավորման կանոնները

iPhone-ի իդեալական լիցքավորման համար անհրաժեշտ է թույլ չտալ սմարթֆոնի տաքացումը: Այդ մասին հաղորդում է Լենտա.Ռու-ն՝ հղում անելով The Sun-ին:

Լրագրողներն ուշադրություն են դարձրել սմարթֆոնների ճիշտ լիցքավորման համար խորհուրդներին, որոնք Apple-ը թվել է իր կայքում: Նախ, ընկերության մասնագետները խորհուրդ են տվել խուսափել մարտկոցի տաքացումից: «Ցածր կամ բարձր ջերմաստիճանը կարող է հանգեցնել նրան, որ սարքը փոխի իր վարքագիծը»: Հեռախոսի իդեալական ջերմաստիճանը կազմում է 16-22 աստիճան՝ ըստ Ցելսիուսի. ավելի ցածր ջերմաստիճանները կարող են կրճատել մարտկոցի աշխատանաժամանակը, ավելի բարձր ջերմաստիճանները՝ հանգեցնել դեվայսի անսարքությանը:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը