Շուտով վաճառքում կհայտնվի Nokia 105 African Edition կոճակներով հեռախոսը
HMD Global ֆինլանդական ընկերությունը, որը 2016 թվականից զբաղվում է Nokia ապրանքանշի ներքո հեռախոսների ստեղծմամբ և իրացմամբ, պատմել է Nokia 105 African Edition անունով նոր պրոդուկտի թողարկման մասին, գրում է Planet Today-ը:
Հիշեցնենք, որ Nokia 105 օրիգինալ հեռախոսը շուկայում է արդեն ավելի քան երեք տարի, իսկ նախորդ տարվա տարբերակը ստացել է չորրորդ սերնդի բջջային ցանցերի ապահովություն: Նշվում է, որ Նոկիայի African Edition 105-րդ մոդելը կստանա մի շարք նորամուծություններ:
Ընկերությունում հավաստիացրել են, որ բջջային հեռախոսը կկառուցվի Unisoc 6531E պրոցեսորի հիման վրա, կստանա 4 մեգաբայթ օպերատիվ հիշողություն և նույնքան մշտական հիշողություն: Հաղորդվում է, որ QVGA դիսփլեյը կստանա 1,77 դյույմ անկյունագիծ: Հեռախոսին կտեղադրվի տասը խաղ, այդ թվում՝ հայտնի օձը: Հեռախոսն աշխատում է Series S30+ օպերացիոն համակարգով: Հայտնի է, որ African Edition-ը որսում է միայն երկրորդ սերնդի բջջային ցանցեր:
Ինչ վերաբերում է ինքնավարությանը, ապա հեռախոսը համալրված է 800 ամպեր/ժամ մարտկոցով: Ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ դա բավարար է 12 ժամ անդադար հեռախոսազրույցի համար, իսկ եթե հեռախոսն օգտագործում է սպասման ռեժիմ, ապա հասնում է 18 ժամի:
Թողարկման ամսաթիվը, ինչպես նաև գինը հայտնի չեն: Ակնկալվում է, որ այն կլինի Nokia 105 ակտուալ հեռախոսների մակարդակում, քանի որ կառուցվածքում շատ զգալի փոփոխություններ չկան:

Աղբյուրը՝ news.am