Կազմվել է 2021 թվականի ամենահուսալի մեքենաների վարկանիշը
Ամերիկյան J.D.Power վերլուծական գործակալության փորձագետները 2021 թվականին ուսումնասիրել են ամերիկյան ավտոմեքենաների շուկան և կազմել 2021 թվականի ամենահուսալի մեքենաների վարկանիշը։ Առաջին տեղում առաջին անգամ կորեական KIA ապրանքանիշն է։
Վարկանիշը կազմելու ընթացքում հարցում է անցկացվել մեքենաների մոտ 30 հազար սեփականատերերի շրջանում, որոնցից յուրաքանչյուրը պատմել է իր մեքենայի հետ կապված վերջին 12 ամիսների ընթացքում նկատած խնդիրների մասին։
Առաջին տեղըզբաղեցնում է հարավկորեական Kia ընկերությանը. այս մեքենաների մոտ փորձագետները հաշվարկել են յուրաքանչյուր 100 մեքենայի համար միջինում 145 խնդիր։
Երկրորդ տեղում է Buick ապրանքանիշը՝ 100 մեքենայի համար 147 խնդիր։
Երրորդ տեղում է հարավկորեական Hyundai-ն՝ 100 մեքենայի համար 148 անսարքություն։
Չորրորդ և հինգերորդ տեղերն են զբաղեցրել Genesis-ը (155) և Toyota-ն (158):
Կազմվել է 2021 թվականի ամենահուսալի մեքենաների վարկանիշը
Ամերիկյան J.D.Power վերլուծական գործակալության փորձագետները 2021 թվականին ուսումնասիրել են ամերիկյան ավտոմեքենաների շուկան և կազմել 2021 թվականի ամենահուսալի մեքենաների վարկանիշը։ Առաջին տեղում առաջին անգամ կորեական KIA ապրանքանիշն է։
Վարկանիշը կազմելու ընթացքում հարցում է անցկացվել մեքենաների մոտ 30 հազար սեփականատերերի շրջանում, որոնցից յուրաքանչյուրը պատմել է իր մեքենայի հետ կապված վերջին 12 ամիսների ընթացքում նկատած խնդիրների մասին։
Առաջին տեղը զբաղեցնում է հարավկորեական Kia ընկերությանը. այս մեքենաների մոտ փորձագետները հաշվարկել են յուրաքանչյուր 100 մեքենայի համար միջինում 145 խնդիր։
Երկրորդ տեղում է Buick ապրանքանիշը՝ 100 մեքենայի համար 147 խնդիր։
Երրորդ տեղում է հարավկորեական Hyundai-ն՝ 100 մեքենայի համար 148 անսարքություն։
Չորրորդ և հինգերորդ տեղերն են զբաղեցրել Genesis-ը (155) և Toyota-ն (158):
Հակավարկանիշային առաջատարներն են՝
Land Rover ամենագնացներ (284),
Ram (266),
Volvo (256),
Alfa Romeo (245),
Acura (244)։
Աղբյուրը՝ news.am