Լրահոս

14.02.2022 17:25


Հայաստանի և Վրաստանի կանանց ազգային հավաքականների հանդիպումները չեղարկվել են

Հայաստանի և Վրաստանի կանանց ազգային հավաքականների հանդիպումները չեղարկվել են

Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլի կանանց ընտրանիների հանդիպումները չեղարկվել են, այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Փետրվարի 17-ին և 20-ին կանանց Հայաստանի ազգային հավաքականը Երևանում ընկերական խաղեր պետք է անցկացներ Վրաստանի ընտրանու հետ։

Կանանց Վրաստանի ազգային հավաքականում կորոնավիրուսի հաստատված դրական դեպքերի պատճառով թիմը չի ժամանի Հայաստան, և ընկերական խաղերը չեղարկվել են։

Կանանց Հայաստանի ազգային հավաքականը նախապես հրապարակված ծրագրով կշարունակի մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում:

Այս խորագրի վերջին նյութերը