REGNUM. Հայաստանում դեմ են «Շուշիի հռչակագրին», ըստ Անդրանիկ Թևանյանի հռչակագիրը հակահայկական բնույթ ունի և թույլ կտա Թուրքիային ապագայում պաշտոնապես մտնել հնարավոր պատերազմի մեջ
REGNUM լրատվական գործակալությունը մեկնաբանել է Հայաստանի ընդդիմության կողմից «Շուշիի հռչակագրի» դեմ հայտարարություն ներկայացնելու հարցը։
«Նախագծով առաջարկվում է գնահատել հռչակագիրը, քանի որ այն ամբողջությամբ ուղղված է Հայաստանի և Արցախի դեմ»,-մեջբերում է REGNUM-ը հայտարարության հեղինակ Անդրանիկ Թևանյանի խոսքը։
Նա նաեւ նշել էր, որ հռչակագիրը փաստացի խոսում է Թուրքիայի և Ադրբեջանի միջև ռազմաքաղաքական դաշինքի կնքման մասին։ «Բաքվի մասնակցությամբ նոր հակամարտության դեպքում Անկարան այժմ կկարողանա պաշտոնապես միջամտել դրան: Թուրքերը մի կողմից ծաղիկներով են դիմավորում Երևան-Ստամբուլ չվերթի ուղևորներին, իսկ մյուս կողմից՝ վավերացնում են Հայաստանի կործանման մասին հռչակագիրը»,-հայտնում է Թևանյանը։
Հիշեցնենք, որ «Շուշիի հռչակագիրը» ստորագրվել է 2021 թվականի հունիսին Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից։

Աղբյուրը՝ Zham.am