Կարծիք

14.02.2022 11:01


Հենց հարմարվող հպատակներն են նպաստել բռնապետության հաստատմանը

Հենց հարմարվող հպատակներն են նպաստել բռնապետության հաստատմանը
ԲԱՑԱՀԱՅՏԻՉ
Հայաստանում բոլոր նրանք, ովքեր համարվում են կամ հավակնում լինել հանրային դեմքեր՝ քաղաքական, հասարակական գործիչներ, քաղաքագետներ, վերլուծաբաններ, հրապարակախոսներ, մտավորական-ստեղծագործողներ, եթե իրենց գործունեության մեջ անկեղծ և ազնիվ են, ապա պետք է ընդունեն, որ Հայաստանում կան բազմաթիվ քաղաքական բանտարկյալներ և հետապնդվողներ։ Այս համոզմունքը բացարձակապես կապ չունի, թե նրանք համակրում են, թե՝ ոչ, ընդդիմությանը, նախկին նախագահներին, կալանավորված և հետապնդվող գործիչներին։
Բոլոր հանրային դեմքերի համար այս վերաբերմունքը հանդիսանում է ԲԱՑԱՀԱՅՏԻՉ, նրանց՝ որպես իսկական քաղաքացի կամ հարմարվող հպատակ լինելու։
Ի դեպ, հենց հարմարվող հպատակներն են բոլոր ժամանակներում, առնվազն իրենց լռությամբ, նպաստել բռնապետության հաստատմանը։
Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը