Անի թաղամասում շենքի փլուզման մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը. ՀՀ ԱԻՆ
Երկրաշարժից փլուզման կամ ավերվածության մասին տեղեկություններ չկան։ Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը` կոչ անելով հետևել պաշտոնական լրահոսին։
«Անի թաղամասում (Գյումրի-խմբ.) շենքի փլուզման մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը»,-նշում է ԱԻՆ-ը։
Փետրվարի 13-ին, տեղական ժամանակով ժամը 22:25-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 18:25-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.19⁰ և արևելյան երկայնության 43.97⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան-Հայաստան` Բավրա քաղաքից 16 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 5.2 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:
Երկրաշարժը զգացվել է Շիրակի, Լոռու, Արագածոտնի մարզերում 4-5 բալ ուժգնությամբ և Երևան քաղաքում 3 բալ ուժգնությամբ: