Լրահոս

13.02.2022 22:34


Հայաստանում ուժգին երկրաշարժ է գրանցվել․ զգացվել է Շիրակի, Լոռու, Արագածոտնի մարզերում և Երևանում

Հայաստանում ուժգին երկրաշարժ է գրանցվել․ զգացվել է Շիրակի, Լոռու, Արագածոտնի մարզերում և Երևանում

Երևանում այսօր 22։25–ի մոտակայքում բավական ուժեղ երկրաշարժ գրանցվեց։ Քաղաքաի կենտրոնում` Հանրապետության հրապարակի մոտակայքում բավական երկար ու տևական ցնցումներ զգացվեցին։

Գյումրիում նույնպես ուժեղ ցնցումներ են գրանցվել։ Sputnik Արմենիայի թղթակիցը հայտնում է, որ ցնցումներից հետո, որոնք հավանաբար 5 բալ կլինեին, Գյումրիի որոշ թաղամասերում հոսանքազրկումներ են եղել։ Մարդիկ վախից դուրս են եկել շենքերից։

Վանաձորի մեր աղբյուրը հայտնում է, որ ցնցումներ զգացվել են նաև Վանաձոր քաղաքում։

***

ՀՀ ԱԻՆ-ից էլ հայտնում են․ Սույն թվականի փետրվարի 13-ին, տեղական ժամանակով ժամը 22:25-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 18:25-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.19⁰ և արևելյան երկայնության 43.97⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան-Հայաստան` Բավրա քաղաքից 16 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 5.2 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:

Երկրաշարժը զգացվել է Շիրակի, Լոռու, Արագածոտնի մարզերում 4-5 բալ ուժգնությամբ և Երևան քաղաքում 3 բալ ուժգնությամբ:

Այս խորագրի վերջին նյութերը