Աշխարհ

13.02.2022 21:42


Բաքվում երկրի ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաներ են կալանավորվել

Բաքվում երկրի ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաներ են կալանավորվել

Ադրբեջանի պաշտպանության նախարարության չորս բարձրաստիճան պաշտոնյա է ձերբակալվել խոշոր չափի գումար յուրացնելու մեղադրանքով, ՌԻԱ Նովոստի-ին հայտնել են Բաքվի ռազմական դատարանից:

«Մեկնարկել է դատական գործ ՊՆ սպաներ ֆինանսական վարչության պետ Ռաֆայել Հալիլովի, զորամասի ֆինանսական բաժնի ղեկավար Ֆազայիլ Ալիեւի, Ցամաքային զորքերի ֆինանսական վարչության պետ Բայրամ Բայրամովի եւ ֆինանսական վարչության սպա Հալիզադե Վյուսալ Ադալեթ օղլուի նկատմամբ: Մեղադրյալներից յուրաքանչյուրի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չորս ամիս ժամկետով կալանավորումը»,-ասել են դատարանում:

Նշվում է, որ տվյալ անձինք բերման են ենթարկվել Պետական անվտանգության ծառայության գործողության ընթացքում: Նրանց մեղադրանք է ներկայացվել առանձնակի խոշոր չափերով գումար յուրացնելու հոդվածի հատկանիշներով, իսկ հասցված վնասի ընդհանուր չափը գերազանցում է 10 միլիոն մանաթը (ավելի քան 5,8 միլիոն դոլար):

Այս խորագրի վերջին նյութերը