Աշխարհ

13.02.2022 14:17


ԵԱՀԿ-ն պետք է զբաղվի Եվրոպայում անվտանգության հարցերով․ Պեսկով

ԵԱՀԿ-ն պետք է զբաղվի Եվրոպայում անվտանգության հարցերով․ Պեսկով

ԵԱՀԿ-ն պետք է դառնա Եվրոպայում անվտանգության և համագործակցության հարցերով զբաղվող ունիվերսալ կազմակերպություն, այլ ոչ թե գործիքի դեր խաղա։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Կրկին շատ կարևոր է, որ ԵԱՀԿ-ն դադարի խաղալ գործիքի դերը, որպեսզի այն դառնա ունիվերսալ կազմակերպություն, որն իսկապես զբաղվում է Եվրոպայում անվտանգության և համագործակցության հարցերով»,-ասել է Պեսկովը։

Նրա խոսքով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ 15 տարի առաջ մյունխենյան ելույթում արված բոլոր առաջարկները տեղին են, այդ թվում՝ ԵԱՀԿ-ի վերաբերյալ։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը