Լրահոս

13.02.2022 11:27


10 մահ` մեկ օրում․ կորոնավիրուսով վարակվելու 1574 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

10 մահ` մեկ օրում․ կորոնավիրուսով վարակվելու 1574 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում փետրվարի 13-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1574 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 406 379-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 10 քաղաքացի։ Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 9736-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 3034 է, ընդհանուր առողջացածներինը՝ 373 306, փաստացի բուժվողներինը՝ 23 333: Մեկ օրում արվել է 5189 թեստավորում, ընդհանուր առմամբ արվել է 2 824 209 թեստավորում:

Այս խորագրի վերջին նյութերը