«Շուշիի հռչակագիրը» սպառնալիք է հայկական պետությունների համար. «Հայաստան» խմբակցությունը նախագիծ է շրջանառել (տեսանյութ)
Թուրքիայի ու Ադրբեջանի նախագահների ստորագրած, այնուհետեւ այդ երկու երկրների խորհրդարանների վավերացրած «Շուշիի հռչակագիրը» սպառնալիք է հայկական երկու Հանրապետությունների, հայ ժողովրդի գոյությանը: Ըննդիմադիր «Հայաստան» խմբակցությունը խորհրդարանական մեծամասնությունից պահանջում է միանալ իրենց ու դատապարտել հակահայ հռչակագիրը, սահմանել Հայաստանի կարմիր գծերը:
«Մեկ ազգ, երկու պետություն» հայեցակարգի շուրջ միավորված թուրք-ադրբեջանական ռազմաքաղաքական դաշինքը թյուրքական աշխարհը միավորելու համար «Զանգեզուրի» միջանցքին է ձգտում: Դա փաստացի ոտնձգություն է Հայաստանի ինքնիշխանության դեմ, երրորդ նրանք որոշել են պայքարել Ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ:
Ընդդիմադիր պատգամավոր Անդրանիկ Թեւանյանի նշած այս երեք կետն է Թուրքիայի հայտնի նախապայմանները: «Շուշիի հռչակագիրը» եկել է փաստելու, որ Թուրքիան չի հրաժարվել իր ծավալապաշտական նկրտումներից: Առանց նախապայմանների խաղաղության օրակարգը կեղծ է: Նշում է պատգամավորը:
Այդպիսով, և՛ Հայաստանի, և՛ Թուրքիայի իշխանությունները փորձում են մոլորության մեջ գցել հանրությանը: Որ Թուրքիան առանց նախապայմանների է, պարբերաբար հավաստիացնում էր նաեւ այդ երկրի հետ բանակցող Ռուբեն Ռուբինյանը: Իսկ Ադրնաիկ Թևանյանը հակադարձում է՝ առնվազն քաղաքական անմեղսունակություն է հավատալ այդ հայտարարությանը:
«Շուշիի հռչակագիրը» դատապարտող հայտարարության նախագիծը «Հայաստան» խմբակցությունը դրել է շրջանառության մեջ: Եթե իշխող ուժը դեմ քվեարկի նախագծին, ըստ ընդդիմադիրների, դա կնշանակի, որ քաղաքական մեծամասնությունը ողջունում է մեր երկրի համար սպառնալիք համարվող թուրք-ադրբեջանական հռչակագիրն ու գործում Հայաստանի անկախության հռչակագրի դեմ: Քանի որ նախկինում ընդդիմության հայտարարության նախագծերն իշխող ուժը մերժում էր՝ պատճառաբանելով, որ դրանք ներքաղաքական են ու իրենց թիմին քննադատող, իսկ «Շուշիի հռչակագրի» դեմ ուղղված նախագծում «Հայաստան» խմբակցությունը ներքաղաքական բովանդակություն չի ներառել:

Մանրամասները՝ yerkirmedia-ի տեսանյութում: