Աշխարհ

12.02.2022 18:36


Ադրբեջանի «Կոմանդոս» անվանմամբ ցամաքային զորքերը զորավարժություններ են անցկացրել

Ադրբեջանի «Կոմանդոս» անվանմամբ ցամաքային զորքերը զորավարժություններ են անցկացրել

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից ստեղծված, այսպես կոչված, «Կոմանդոս» ցամաքային զորքերը զորավարժություններ են անցկացրել:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ադրբեջանական լրատվամիջոցները, այս մասին հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը:

Նշվում է, որ զորավարժություններին ներգրավվել են թրթուրավոր և դահուկային նորագույն շարժական տեխնիկաները՝ իրենց օպերատիվ խմբերով: Անցկացվող զորավարժությունների հիմնական նպատակն է այդ տեխնիկաների կառավարման հմտությունների կատարելագործումը, ինչպես նաև տեղանքի ռելիեֆին և եղանակային պայմաններին համապատասխան հմտորեն քողարկվելու կարողության զարգացումը:

Այս խորագրի վերջին նյութերը