Ոստիկանությունից այցելել են Politik.am՝ խմբագրություն ներխուժելու դեպքի առնչությամբ
Երբ ներխուժել են խմբագրություն, ես տեղում չեմ եղել, ստիպված համարս տվել են, որ դուրս գան։Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց Politik.am-ի գլխավոր խմաբգիր Բորիս Մուրազին՝ անդրադառնալով այսօր առավոտյան իրենց խմբագրություն ներխուժելու դեպքին։
«Ներխուժումից հետո ես արդեն զանգել եմ ոստիկանություն, այստեղ Էրեբունու փոխոստիկանապետն էր եկել, քիչ հետո էլ ես պետք է գնամ ոստիկանություն»,-ասաց Բորիս Մուրազին։
Նա նշեց, որ այդ մարդկանց չի ճանաչում, միայն խմբագրությունից դուրս գալուց հետո նրանցից մեկը զանգել է ու ասել, որ ինքը Արայիկ Հարությունյանին իրեն հարազատ ընդունող մեկն է ու Բորիս Մուրազին պետք է պատասխան տա իր գրածի համար, թե Արայիկ Հարությունյանը ծախել է Արցախի հողերը։
«Այդ մարդու հետ խոսելուց հասկացա, որ նա տեղյակ էլ չէ, թե ես իրականում ինչ եմ գրել, որովհետև ինքն ասում էր, թե ես գրել եմ, որ Արայիկ Հարությունյանը ծախել է Արցախի հողերը, մինչդեռ ես գրել էի, որ Արայիկ Հարությունյանը վաճառել է իր այգիները, որը փաստ է, բոլորը գիտեն այդ մասին։ Այդ մարդուն ասացի, որ չնայած դա ճիշտ է, բայց այդ մասին չի գրել։ Ես հիմա այդ մարդուն չեմ էլ մեղադրում, որովհետև ինքն ասաց, որ պատերազմում երկու որդի է կորցրել, փորձում են օգտագործել իր այդ վիճակը»։
Ոստիկանությունից այցելել են Politik.am՝ խմբագրություն ներխուժելու դեպքի առնչությամբ
Երբ ներխուժել են խմբագրություն, ես տեղում չեմ եղել, ստիպված համարս տվել են, որ դուրս գան։ Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց Politik.am-ի գլխավոր խմաբգիր Բորիս Մուրազին՝ անդրադառնալով այսօր առավոտյան իրենց խմբագրություն ներխուժելու դեպքին։