Լրահոս

12.02.2022 17:50


Շենգավիթի բնակարաններից մեկում հայտնաբերվել է 60 տարեկան տղամարդու դի

Շենգավիթի բնակարաններից մեկում հայտնաբերվել է 60 տարեկան տղամարդու դի

Շտապօգնության ենթակայանից ոստիկանության Շենգավիթի բաժնում փետրվար 11-ին, ժամը 18.35-ին, հաղորդում է ստացվել, որ կանչով Եղբայրության փողոցի 14 շենք մեկնած խումբը բնակարաններից մեկում հայտնաբերել է 60-ամյա տղամարդու դիակ՝ կրծքավանդակի ծակած-թափանցող վերքով:

Դեպքի վայր է մեկնել օպերատիվ-քննչական խումբ։

Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (Սպանությունը) 1-ին մասի հատկանիշներով։ Քրեական գործի նախաքննության շրջանակում կասկածանքով ոստիկանության Շենգավիթի բաժին բերման է ենթարկվել Արագածոտնի մարզի 22-ամյա մի բնակիչ։ Նա ձերբակալվել է:

Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել է:

Նշանակվել է փորձաքննություն:

Կատարվում է նախաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը