Իլհամ Ալիևը ստորագրել է «Շուշիի հռչակագիրը» վավերացնող օրենքը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել է օրենքը, որով վավերացվում է թուրք-ադրբեջանական ռազմական համագործակցության վերաբերյալ «Շուշիի հռչակագիրը»։«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է Haqqin.az-ը:
Նախօրեին թուրքական մեջլիսի կողմից վավերացված հռչակագրի մասին հրամանագիր էր ստորագրել նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Իլհամ Ալիևի կողմից 2021 թվականի հունիսի 15-ին ստորագրված հռչակագրում, մասնավորապես, նշվում է, որ երկու երկրները համատեղ կգործեն երրորդ պետության կողմից «սպառնալիքի կամ ագրեսիայի» դեպքում։ Հռչակագրում նշվում է նաև, որ «կողմերը կշարունակեն համատեղ ջանքերը՝ ժամանակակից պահանջներին համապատասխան երկու եղբայրական երկրների զինված ուժերի արդիականացման համար»։
Իլհամ Ալիևը ստորագրել է «Շուշիի հռչակագիրը» վավերացնող օրենքը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել է օրենքը, որով վավերացվում է թուրք-ադրբեջանական ռազմական համագործակցության վերաբերյալ «Շուշիի հռչակագիրը»։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է Haqqin.az-ը: