Գերմանիայի իշխանությունների պահանջով Telegram-ը 64 ալիք է արգելափակել
Telegram-ը Գերմանիայում արգելափակել է արգելված կամ ագրեսիվ բովանդակությամբ 64 ալիք:«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է Süddeutsche Zeitung պարբերականը՝ տեղեկացնելով, որ այդպիսով Telegram-ն առաջին անգամ արձագանքել է Գերմանիայի իշխանությունների պահանջին:
Գերմանիայի կառավարության և Telegram-ի ներկայացուցիչների միջև արդեն երկու վիրտուալ հանդիպում է տեղի ունեցել, որոնց շրջանակում կողմերը պայմանավորվել են շարունակել շփումները:
Գերմանիան արդեն վաղուց սպառնում է տուգանքներ կիրառել Telegram-ի հանդեպ անօրինական տեղեկատվության տարածման համար: Ներքին գործերի նախարար Նենսի Ֆեզերն անգամ չէր բացառել երկրի տարածքում Telegram-ի գործունեության արգելափակումը:
Գերմանիայի իշխանությունների պահանջով Telegram-ը 64 ալիք է արգելափակել
Telegram-ը Գերմանիայում արգելափակել է արգելված կամ ագրեսիվ բովանդակությամբ 64 ալիք: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է Süddeutsche Zeitung պարբերականը՝ տեղեկացնելով, որ այդպիսով Telegram-ն առաջին անգամ արձագանքել է Գերմանիայի իշխանությունների պահանջին: