Վերջին օրերին Սիրիայում, Թուրքիայում, ինչպես նաև իրանաիրաքյան սահմանին ծավալվող իրադարձությունները վկայում են, որ քրդական և սիրիական ժամանակակից խնդիրները կարող են բերել զինված ինտենսիվ բախումների այնպիսի մի փուլի, որն ամբողջությամբ կապակայունացնի ողջ տարածաշրջանը:
Սիրիայի տարբեր քաղաքներում յուրաքանչյուր շաբաթ վարչախմբի եւ ցուցարարների միջեւ տեղի ունեցող արյունալի բախումները սովորական երեւույթ են դարձել: Մարտ ամսից մինչ օրս բախումների արդյունքում զոհվել են մոտ 1400 սիրիացիներ, որոնց թվում` զինված եւ անվտանգության ուժերի շուրջ 350 ներկայացուցիչներ:
Սակայն, վերջին շրջանում, սիրիական բանակում արդեն ի հայտ են գալիս հոգնածության եւ նյարդայնության նշաններ: Սեփական ժողովրդի դեմ ռազմուժի կիրառման պատճառով չորս ամիս ձգվող մշտական սթրեսն ազդում է հատկապես զինվորականների բարոյահոգեբանական վիճակի վրա եւ նրանց ստիպում գնալ կարգապահական խախտումների: Շատ սպաներ հայտարարում են բանակը լքելու և ապստամբներին միանալու մասին: Չորս ամսվա ընթացքում սիրիական բանակի շարքերը լքած զինծառայողների թիվը հասնում է արդեն մոտ 2 հազարի: Մատնանշելի օրինակ է Ջիսր Ալ-Շուղուր քաղաքում անվտանգության աշխատակիցների ու զինվորականների միջեւ ընդհարումը, որի արդյունքում շուրջ 200, այդ թվում` բարձրաստիճան զինվորականներ, հրաժարվելով կատարել հրամանները, դիմել էին դասալքության: Հատկանշական է, որ ընդդիմության շարքերն անցած զինծառայողներն արդեն ինքնակազմակերպման քայլեր են ձեռնարկում` ստեղծելով «Սիրիայի ազատ սպաներ» շարժումը:
Սիրիայի սոցիալ-տնտեսական ներկա վիճակն էլ ավելի է խորացնում վարչախմբի հանդեպ անվստահությունը: Արդեն չորս տարի ձգվող երաշտը, կատարյան ու թուրքական ներդրումային ծրագրերի սառեցումը, պաշտոնյաների աշխատավարձերի «կամավոր-պարտադիր» սկզբունքով կրճատումները, գործարարների նույն սկզբունքով նվիրատվությունները, կապիտալի արտահոսքը (վերջին շրջանում միայն Լիբանան է «գնացել» շուրջ 20 միլիարդ դոլար) եւ այլ հանգամանքներ արագ տեմպերով բերում են զինվորականների, ինչպես նաեւ բնակչության լայն շերտերի առավել օտարմանը վարչախմբից:
Ներքին խախտված դիրքերից բացի, Սիրիայի արտաքին քաղաքական դրությունը նույնպես աննախանձելի վիճակում է: Եւրամիության եւ ԱՄՆ-ի պաշտոնյաների կողմից Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի լեգիտիմության կորստի վերաբերյալ հայտարարությունները դառնում են կարեւոր պայման, որպեսզի հետագայում միջազգային հանրության կողմից ընկալելի լինի Սիրիայի ներքին գործերին միջամտելու նրանց ցանկությունը: Հուլիսի 16-ին ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնը Ստամբուլում թուրք-ամերիկյան բանակցություններից հետո եւս մեկ անգամ կրկնեց Ասադի լեգիտիմության կորստի վերաբերյալ ԱՄՆ տեսակետը: Իսկ Թուրքիայի արտգործնախարար Դավութողլուն չզլացավ կրկնել վերջին շրջանում «պաշտոնականացված» թուրքական արտահայտությունները: Այն է` Ասադը «պետք է լսի իր ժողովրդի ձայնը», եւ «չի կարելի դիմել ոչ համարժեք ուժի կիրառմանը, այլ պետք է գնալ ժողովրդի ակնկալիքներին ընդառաջ»:
Հավանաբար Սիրիային նման ակնկալիքներին ընդառաջ գնալու օրինակ էր փորձում ցույց տալ պաշտոնական Անկարան, երբ ԱՄՆ պետքարտուղարի հետ հանդիպման նույն օրը Ստամբուլում արտոնել էր Սիրիայի ընդդիմության ներկայացուցիչների հրավիրած նոր համաժողովի անցկացումը (նախորդը տեղի էր ունեցել Անթալիայում հունիսի սկզբին): Իսկ այդ համաժողովը, որին մասնակցում էին 350 սիրիացի ընդդիմադիր գործիչներ, փորձում էր դառնալ էթնոկրոնական խայտաբղետությամբ առանձնացող Սիրիայի ապագա քաղաքական համերաշխության եւ բարորության գրավականը, քանզի բավական ներկայացուցչական կազմ էր հավաքել:
Համաժողովի գլխավոր արդյունքը 25 հոգուց բաղկացած «Ազգային փրկության խորհրդի» ձեւավորումն էր: Վերջինս փորձելու է դառնալ Սիրիայի ընդդիմության պաշտոնական այն մարմինը, որի հետ կարող են հաշվի նստել Սիրիայի վարչակարգի տապալմամբ մտահոգ միջազգային ուժերը: Ըստ ամենայնի, խորհրդի ձեւավորումը սիրիական այլընտրանքային կառավարության կազմավորմանն ուղղված առաջին քայլն է: Սպասելի է, որ այն ԱՄՆ-ի եւ այլ տերությունների` Ասադի իշխանության լեգիտիմության կորստի վերաբերյալ հայտարարությունների եւ սպասվելիք գործողությունների համապատկերի վրա կլեգիտիմացնի իր իշխանության իրավազորությունը եւ հանդես կգա որպես նոր սիրիական իշխանություն:
Միջազգային անբարենպաստ նման զարգացումները փոխկապակցված են վերջին շաբաթներին Սիրիայում ծավալվող ռազմական գործողությունների հետ: Այսօր Սիրիայի առանձին քաղաքներ արդեն իսկ գտնվում են վարչախմբին ընդդիմադիր շրջանակների ձեռքում: Միակ խոշոր քաղաքը, որն առայժմ զերծ է բախումներից, երկրի մեծությամբ երկրորդ քաղաք Հալեպն է: Իսկ ահա երրորդում` Հոմսում, որը գտնվում է ընդդիմության ձեռքին, վերջին օրերին շարունակվում են մարտերը` գրանցելով մի քանի տասնյակ զոհեր:
Համայում` ընդդեմ վարչախմբի պայքարի գլխավոր օջախում, նույնպես իրավիճակը շատ լարված է մնում: Ողջ քաղաքը նմանապես գտնվում է ընդդիմության ձեռքին: Հատկանշական է, որ հուլիսի 8-ին ուրբաթօրյա աղոթքից հետո քաղաքում անցկացված հակակառավարական աննախադեպ ցույցին մասնակցել էին նաեւ ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի դեսպանները: Սակայն պաշտոնական Դամասկոսը հավաստիացնում է, որ Համայում իրեն հաջողվել է նոր նշանակված նահանգապետի միջոցով համաձայնության գալ քաղաքացիական առաջնորդների հետ եւ հուլիսի 18-ին քաղաքը վերադարձնել բնականոն կյանքի:
Վերջին օրերին ամենալարված իրավիճակը ստեղծվել է երկրի արեւելքում: Սիրիական բանակը պատրաստվում է գրոհել Իրաքի սահմանին գտնվող ալ-Բուկամալ քաղաքը, որտեղ ապստամբություն է ծրագրվում: Բացի այս քաղաքից արեւելքում ընդդիմադիր առաջնորդների ձեռքում են գտնվում նաեւ այլ քաղաքներ ու բնակավայրեր: Վերջիններիս կառավարական զորքերը շրջապատման օղակի մեջ են առնում, քանի որ գրոհի դեպքում զգուշանում են հզոր դիմադրությունից: Ընդ որում, Իրաքի հետ սահմանակցությունը ընդդիմադիր շրջանակներին այստեղ հնարավորություն է տվել բավարար զենք կուտակել:
Սիրիայի ներքաղաքական ներկա ճգնաժամը, ըստ էության, միայն խորանալու է: Այս իրավիճակում տարածաշրջանում միակ ռեալ ուժը Իրանն է, որն Ասադի իշխանության պահպանման համար գործողություններ է ձեռնարկում: Թուրքիայում հունիսի 12-ին կայացած ընտրություններից եւ իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության հաղթանակից հետո Անկարայի ձեռքերն ազատ են, եւ նրա քայլերն արդեն կարող են պայթեցնել ողջ Սիրիան: Հուլիսի 16-ին թուրք-ամերիկյան բանակցություններն ու միաժամանակ սիրիացի ընդդիմադիրների հավաքը վկայում են պաշտոնական Դամասկոսի դեմ թուրքական կայուն ծրագրերի առկայության մասին: Դա ստիպում է Իրանին առավել գործնական քայլերի դիմել` կանխելու համար թուրքերի ներգրավումը սիրիական գործերում:
Չնայած թուրք-իրանական բավական դինամիկ զարգացող եւ գործընկերային ներկա հարաբերություններին` վերջին օրերին Իրանի առանձին պաշտոնյանների կողմից հնչեցին Անկարային ուղղված բավական կոշտ զգուշացումներ: Բացի այդ Թեհրանը դիմեց նաեւ ռազմուժի կիրառմանը Իրան-իրաքյան սահմանային գոտում: Այդ գործողություններն, ըստ ամենայնի, ուղղակի կապ ունեն Սիրիայում տեղի ունեցող զարգացումների եւ Արեւմուտքի, ինչպես նաեւ Թուրքիայի` սիրիական գործերին խառնվելու ծրագրերի հետ, քանզի քրդական գործոնը ուժային կենտրոնների կողմից տարածաշրջանի, այդ թվում` Սիրիայի ապակայունացման լավագույն գործիքներից մեկն է դարձել:
Հուլիսի 16-18-ին Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ռազմական օպերացիա իրականացրեց Իրաքի Ինքնավար Քրդստանում: IRNA գործակալության հաղորդման համաձայն ` Քրդստանի ազատ կյանքի կուսակցության (Pjak) մարտիկների հետ բախման արդյունքում Իրան-իրաքյան սահմանագծում տեղակայված քրդական «Մարվան» զորակայանը ոչնչացվեց ու գրավվեց Իրանի պահակազորի կողմից: Քրդական եւ իրաքյան աղբյուրները, սակայն, նշում են իրանական զինված ուժերի մեծ կորուստների մասին: Բացի այդ, նշվում է սահմանին Ինքնավար Քրդստանի ղեկավարության կողմից 12 000 քուրդ զինյալներ տեղակայելու մասին:
Պետք է նկատի առնել, որ Իրաքում ԱՄՆ դեսպան Ջեֆրիի եւ Իրաքի Ինքնավար Քրդստանի նախագահ Բարզանիի գլխավորությամբ հուլիսի 11-ին Ինքնավար Քրդստանի մայրաքաղաք Էրբիլում պաշտոնապես բացվեց ԱՄՆ գլխավոր հյուպատոսությունը, որին ներկա գտնվեցին քուրդ եւ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաներ: Վերջինս, ըստ էության, ԱՄՆ կողմից Քրդստան պետության ճանաչման ճանապարհին հերթական քայլերից մեկն էր` ուղղված նաեւ Իրանի ու Սիրիայի ռազմաքաղաքական դաշինքի մեջ մի նոր կարեւոր սեպ խրելուն: Ուստի Իրանի գործողությունները եւ ի պատասխան դրա քրդերի պաշտպանական ձեռնարկումները ցույց են տալիս, թե որքան են առաջ գնացել ԱՄՆ-ի` Սիրիայի վարչախմբի տապալման ծրագրերը:
Սակայն Իրանի ռազմական գործողությունները նաեւ զգուշացում էին Թուրքիային, որ Թեհրանը պատրաստ է տարածաշրջանում իր ռազմավարական շահերը պահել ամեն գնով: Ըստ էության նման մի գին էր ցուցանվում նաեւ Թուրքիայի քրդական «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության նորընտիր պատգամավորների (ովքեր բոյկոտում են Թուրքիայի Ազգային մեծ ժողովի աշխատանքները) կողմից օրերս Դիարբեքիրում այսպես կոչված Քրդական ինքնավարության ստեղծման մասին հայտարարությունը։ Դա տեղի էր ունենում Քրդստանի աշխատավորական կուսակցության զինյալների կողմից 13 թուրք զինծառայող սպանելու և 7 զինծառայողի վիրավորելու խորապատկերին։
Թուրքիայում ոչ բոլոր քրդական շրջանակները ողջունեցին Քրդական ինքնավարության ստեղծման գաղափարը` համարելով այն վաղաժամ: Իսկ թուրք զինծառայողների սպանության փաստը առավել երկատեց քուրդ հասարակությանը` ցուցանելով, որ նման զարգացումներն առավել շահավետ էին այլոց համար, բայց ոչ` քուրդ ժողովրդի: Ըստ ամենայնի` Սիրիայի եւ Իրանի ծրագրերում քրդական գործոնը նույնքան ազդու է Թուրքիայի եւ Իրաքի ներքին գործերին խառնվելու համար, որքան եւ Թուրքիայի ու Արեւմուտքի համար` Սիրիայի ներքաղաքական խնդիրներում ներգրավվելու: Սակայն, այնուամենայնիվ, գլխավոր խոցելի կետը մնում է Սիրիան: Ուստի պաշտոնական Դամասկոսը Իրանի աջակցությամբ թե որքան կկարողանա դիմագրավել ներքին ու արտաքին մարտահրավերներին` ցույց կտա ժամանակը:
Կդիմանա՞ սիրիական վարչախումբը նոր ճնշումներին

Սարո Սարոյան
Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների
հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) փորձագետ