Աշխարհ

12.02.2022 11:47


ՌԴ դիվանագետները սկսել են լքել Ուկրաինան

ՌԴ դիվանագետները սկսել են լքել Ուկրաինան

Ռուսաստանի հյուպատոսությունների դիվանագետներն ու աշխատակիցները սկսել են հեռանալ Ուկրաինայից։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին հայտնել է իրազեկ աղբյուրը:

«Ուկրաինայի քաղաքացիների խոսքով՝ ռուս դիվանագետներն ու Ուկրաինայի հյուպատոսությունների աշխատակիցները սկսել են մեկնել Ռուսաստան։ Այդ մասին, մասնավորապես, վկայում են հյուպատոսություն ու դեսպանատուն ընդունելության ժամանակ առաջացած դժվարությունները»,-հայտնել է նա։
Աղբյուրի խոսքով՝ «մի շարք արևմտյան երկրների կողմից պաշտոնապես հայտարարված տարհանման ֆոնին դա հանգեցնում է այն մտքին, որ Մոսկվան որոշել է նույն ճանապարհով գնալ»:

«Ի դեպ, նման սցենարի հնարավորությանն ակնարկել էր ՌԴ արտործնախարար Սերգեյ Լավրովը Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Էլիզաբեթ Տրասի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ»,-հիշեցրել է աղբյուրը:

Ավելի վաղ Սերգեյ Լավրովը չի բացառել, որ ՌԴ-ն կարող է որոշում կայացնել դիվանագիտական հաստատություններից ժամանակավոր տարհանել դիվանագիտական առաքելության ոչ հիմնական անձնակազմը:
Ռուսաստանի կողմից էսկալացիայի պատճառով (որը Մոսկվան հերքում է) դեսպանությունների աշխատակիցների մի մասին տարհանելու ծրագրերի մասին ավելի վաղ հայտարարել են ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Գերմանիան ու Ավստրալիան:
Արևմուտքը ՌԴ-ին մեղադրում է Ուկրաինայի շուրջ իրավիճակի սրման ծրագրերի մեջ։ Մոսկվայում դա կտրականապես հերքում են ու մշտապես հայտարարում, որ ոչ մեկին ոչնչով չեն սպառնում, իսկ բոլոր նման հայտարարություններն օգտագործվում են որպես պատրվակ՝ ռուսական սահմանների մոտ ՆԱՏՕ-ի ավելի շատ ռազմական տեխնիկա տեղակայելու համար։
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ավելի վաղ ասել էր, որ Ռուսաստանը ոչ մի առիթ չի ստեղծում Ուկրաինայի շուրջ կոնֆլիկտային իրավիճակի համար: Նրա խոսքով՝ Ռուսաստանը չի բացառում, որ Արևմուտքի կողմից սանձազերծված Ուկրաինայի հիստերիկ արգործողությունն ուղղված են այն բանին, որ Կիևը սաբոտաժ անի Դոնբասի վերաբերյալ Մինսկի համաձայնագրերի մասով։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքով՝ Ուկրաինայի հարցով ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի տեղեկատվական հիստերիան առատորեն համեմված է ստերով ու ֆեյքերով:

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը