«Ցանկանում են իշխանության բոլոր թևերը բացասական իմաստով «ներդաշնակ» դարձնել. նկատվում է մեկ անձի պաշտամունք». «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է․ Մենք այսօր ժողովրդավարության ոչ թե սոսկ հետընթաց, այլ խոր անկում ունենք: Անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցող գործընթացներին, կալանավորումներին, դատական համակարգի անկախությանը սպառնացող վտանգներին՝ «Փաստի» հետ զրույցում նշել է «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը:«Ես այդ անկումը չեմ արձանագրում հուսահատվելու համար: Սա նշանակում է, որ քաղաքացիական հասարակությունը, որը ևս պառակտված է, իր մեջ պետք է ուժ գտնի և կարողանա վերականգնել ու վերադարձնել գոնե այն համեստ նվաճումները, որոնք ունեցել է թե՛ ժողովուրդը, թե՛ քաղհասարակությունը՝ ՀԿ-ներով ու ԶԼՄ-ներով»,-ասաց մեր զրուցակիցը:
Զուգահեռ՝ անդրադառնալով քաղհասարակություն կոչվող այն թևին, որոնցից շատերն այսօր իշխանության ներկայացուցիչներ են ու պարզապես լռում են, Լ. Ալավերդյանը նշեց. «Մեզ մոտ քաղհասարակությունն իրականում զարգացման տարբեր փուլեր է ունեցել: Ըստ էության, ի դեմս նշված թևին բնորոշ բնութագրի, մոտ 2010, 2012 թվականներից հետո մեզ մոտ եղան փոփոխություններ, որոնք նկատելի էին իրապես քաղհասարակության կոչմանը նվիրված թևի համար: Տարբեր երկրներում ևս եղել են նման օրինակներ, երբ քաղհասարակության որոշ սուբյեկտներ սկսել են մշակել ու ամբողջովին փոխել նպատակները, որոնց հիմքում ոչ թե իշխանության քաղաքականությանը փոխելը, այլ իշխանությունը փոխելն է եղել: Այդ առումով իրենց վրա ավելի շատ ոչ թե ՀԿ-ների, այլ քաղաքական կազմակերպությունների գործառույթ են վերցրել: Քաղհասարակությունը պետք է նպաստի իրավական ու ժողովրդավարական պետության կայացմանը, բայց ինչ-որ պահից լավ ֆինանսավորվող մի խումբ կազմակերպություններ իրենց վրա վերցրին բոլորովին այլ՝ իշխանափոխություն իրականացնելու գործառույթը, որի ճանապարհին որևէ մեթոդից չխորշեցին»:
Գալով արդեն մեր օրեր, անդրադառնալով այսօրվա հետևանքներին հատկապես դատական իշխանության մասով՝ Լ. Ալավերդյանը շեշտեց. «Բոլոր դեպքերում դատական համակարգն այս ընթացքում ինչ դժվարության միջով ասես անցել է: Իշխանությունների կողմից եղել են ամենատարբեր ոտնձգություններ: Գործընթացը սկսվել է վարչապետի՝ դատարանների մուտքերը շրջապատելու կոչից: Այժմ գործընթացի ավարտը կամ միգուցե շարունակությունը տեսանք դատավորի կալանավորման տեսքով: Սա չի խոսում զուտ նրա մասին, որ այսօրվա իշխանությունները խախտում են իշխանության կարևորագույն թևերից մեկի՝ դատական իշխանության անկախության սկզբունքները: Սա նշանակում է, որ իշխանություններն ամբողջովին հակադրվում են միջազգայնորեն ընդունված և բոլոր միջազգային կառույցների հետ համաձայնեցված՝ դատական իշխանության անկախության սկզբունքներին: Այս իշխանությունը ոչ թե պարզապես ոտնահարում է այդ սկզբունքները, այլ նշվածի բոլորովին հակառակ ճանապարհն է բռնել»:
Լ. Ալավերդյանի խոսքով, ժամանակին Հայաստանում կառավարման համակարգը միջազգային կազմակերպությունների կողմից բնութագրվել է որպես մեղմ կամ փափուկ ավտորիտարիզմ. «Հիմա ես պետք է արձանագրեմ, որ մենք ամբողջովին անցել ենք կոշտ ավտորիտարիզմի: Ավելին՝ այստեղ նկատվում է մեկ անձի պաշտամունք, մեկ անձին ամբողջ իշխանությունը տրամադրելու, հանձնելու միտում: Խոսքը նաև կարևորագույն որոշումների թե՛ նախապատրաստման, թե՛ ընդունման մասին է»:
Անդրադառնալով նաև «ծանր վիրավորանքի» հոդվածքով հարուցված քրեական գործերին, մեղադրանքներին՝ իրավապաշտպանը նշեց. «Միջազգային հանրության կողմից վաղուց հստակեցված է, որ այդպիսի օրենքի ընդունումն ամբողջովին հակասում է ժողովրդավարության սկզբունքներից կարևորագույնին. այն է՝ կարծիքն ազատ արտահայտելը, այն տարածելը: Եղան հորդորներ և դիտողություններ, որոնց համաձայն, այդպիսի օրենքի ընդունումն արգելվում է: Բայց ի հակառակ դրանց՝ օրենքը ոչ միայն շուտափույթ ընդունվեց, այլև սկսել է շատ մեծ թափով կիրառվել: Այս իշխանությունն արդեն անդրադառնում է ժողովրդավարության տեսությանն՝ ամբողջովին խեղաթյուրելով և այլասերելով բոլոր սկզբունքներն ու հիմքերը: Եթե մենք խոսում ենք ժողովրդավարության մասին, ապա առաջին հերթին խոսում ենք իշխանության թևերի բաժանման, հակակշռման մասին: Խոսքը զսպող և հավասարակշռման մեխանիզմների մասին է: Մինչդեռ այս իշխանության նպատակն այլ է. ցանկանում են իշխանության բոլոր թևերը բացասական իմաստով ներդաշնակ դարձնել: Այսօր արվում են գործողություններ, որոնք ամբողջությամբ հակառակ են 2018-ի ապրիլից արված խոստումներին»:
«Ցանկանում են իշխանության բոլոր թևերը բացասական իմաստով «ներդաշնակ» դարձնել. նկատվում է մեկ անձի պաշտամունք». «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է․ Մենք այսօր ժողովրդավարության ոչ թե սոսկ հետընթաց, այլ խոր անկում ունենք: Անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցող գործընթացներին, կալանավորումներին, դատական համակարգի անկախությանը սպառնացող վտանգներին՝ «Փաստի» հետ զրույցում նշել է «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը: «Ես այդ անկումը չեմ արձանագրում հուսահատվելու համար: Սա նշանակում է, որ քաղաքացիական հասարակությունը, որը ևս պառակտված է, իր մեջ պետք է ուժ գտնի և կարողանա վերականգնել ու վերադարձնել գոնե այն համեստ նվաճումները, որոնք ունեցել է թե՛ ժողովուրդը, թե՛ քաղհասարակությունը՝ ՀԿ-ներով ու ԶԼՄ-ներով»,-ասաց մեր զրուցակիցը: