Աշխարհ

12.02.2022 18:55


Ռեալը հետաքրքրված է Արսենալի պաշտպանով

Ռեալը հետաքրքրված է Արսենալի պաշտպանով

Մադրիդի «Ռեալը» հայացքն ուղղել է «Արսենալի» պաշտպան Կիրան Տիրնիի ուղղությամբ: Այս մասին հայտնում է El Espanyol-ի իսպանական հրատարակությունը։

Transfermarkt-ը 24-ամյա շոտլանդացուն գնահատում է 32 միլիոն եվրո: Ընթացիկ մրցաշրջանում Տիրնին անցկացրել է 19 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:

Հիշեցնենք, որ «Ռեալն» այս ամառ չի կարողանա գնել Էրլինգ Հոլանդին, ուստի ակումբը այլ փնտրտուքների մեջ է:

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը