Լրահոս

12.02.2022 10:57


Դիլիջանի ոլորաններում Mercedes-ը բախվել է երկաթե արգելապատեշներին և մոտ 30 մետր բախվել հաստաբուն ծառերին, կոտրել դրանք ու հայտնվել անտառում, 2 զոհերից մեկը երեխա է, կան վիրավորներ

Դիլիջանի ոլորաններում Mercedes-ը բախվել է երկաթե արգելապատեշներին և մոտ 30 մետր բախվել հաստաբուն ծառերին, կոտրել դրանք ու հայտնվել անտառում, 2 զոհերից մեկը երեխա է, կան վիրավորներ

Այսօր՝ փետրվարի 12-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 07։30-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ժգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 85 կմ հատվածում՝ Դիլիջանի ոլորանների 1-ին գոտում, ավտոմեքենա է ընկել ձորը և, ըստ տեղեկությունների, կան տուժածներ։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Սևանի ջրափրկարարների խումբը։

Սևանի ջրափրկարարներն ու ճանապարհային ոստիկանները ճոպանների միջոցով մեծ դժվարությամբ ձորից դուրս են բերել մոտ 70 տարեկան տղամարդու և 12-15 տարեկան տղայի դիեր։ Մահացածներից մեկին ավտոմեքենայից դուրս են բերել Սևանի ջրափրկարարները, իսկ մյուսին հայտնաբերել են մեքենայից դուրս։

Օպերատիվորեն են գործել նաև Սևանի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր մահացածների մարմինները տեղափոխել են դիահերձարան։

Դիլիջանի բժիշկները տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել վիրավորներից 2 հոգու, ապա տեղափոխել «Դիլիջան» բժշկական կենտրոն։

Պարզվել է՝ Mercedes մակնիշի ավտոմեքենան դեպի Դիլիջան ընթանալիս դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել երկաթե արգելապատնեշներին, տապալել այն, հայտնվել անտառում՝ կոտրելով մի քանի հաստաբուն ծառեր։

Մահացածների դիերը հայտնաբերվել են ավտոմեքենայից դուրս։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի մարդու մահ) հատկանիշներով։

Քննիչի հանձարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Դիլիջանի բաժնի պահպանվող հատուկ տարածք, իսկ այնտեղից դուրս բերելու համար պետք է օգտագործվի վերամբարձ կռունկ և քարշակ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածների և վիրավորների ինքնությունը

Այս խորագրի վերջին նյութերը