Աշխարհ

12.02.2022 22:20


Հնագետների վերջին գտածոն ներկայացնում է հին եգիպտացիների առօրյա կյանքը

Հնագետների վերջին գտածոն ներկայացնում է հին եգիպտացիների առօրյա կյանքը

Հնագետների վերջին գտածոն ներկայացնում է հին եգիպտացիների առօրյա կյանքը՝ սկսած գնումների ցուցակներից մինչև դպրոցական առաջադրանքներ: Smithsonian Magazine-ի համաձայն՝ Ներքին Եգիպտոսի հին բնակավայր Աթրիբիս քաղաքում պեղումներ անցկացրած հետազոտողները հայտնաբերել են գրություններով խեցեղենի ավելի քան 18 000 բեկորներ:

Կավե սպասքի մնացորդները՝ թանաքով գրառումներով, հայտնի են որպես «օստրակներ» և իրենցից ներկայացնում են պապիրուսի ոչ թանկարժեք ու առավել հասանելի այլընտրանք: Կոտրված կճուճների և այլ տարաների մասերի վրա թանաքով գրառումներ են, որոնք կատարված են փայտիկը կամ եղեգը թանաքի մեջ թաթախելու միջոցով, որպեսզի մասնամասն ներկայացվեին անդորրագրերը, գրանցվեին գործարքները, անունների ցուցակները, կրկնօրինակվեր գրականությունն ու ուսանողներին ուսուցանվեր գիրն ու նկարչությունը։

Ըստ էության՝ մնացորդների մեծ մասը վերաբերում է հին դպրոցին: Իրականում, ավելի քան հարյուր մնացորդներ ունեն կրկնվող գրավոր առաջադրանքների մասին տեղեկություններ, որոնք համարվում էին վատ վարք դրսևորող աշակերտների համար պատժի ձև: «Կան ամիսների, ամսաթվերի, հանրահաշվական վարժությունների, քերականական վարժությունների և «թռչնի այբուբենի» (յուրաքանչյուր տառը համապատասխանում է թռչնին, որի անունը սկսվում է այդ տառով) ցանկեր»,-ասվում է Գերմանիայում Թյուբինհենի համալսարանի պրոֆեսոր և պեղումների ղեկավար Քրիստիան Լեյթցի հայտարարության մեջ:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը