ԴՆԹ-ն և քոլեջի ուսանողն օգնել են բացահայտել 1964 թվականին կատարված 9-ամյա աղջկա բռնաբարության և սպանության դեպքը
Ոստիկանությունը բացահայտել է 58-ամյա վաղեմության բռնաբարության և սպանության դեպքը, որը ցնցել էր Փենսիլվանիայի հանքարդյունաբերական քաղաքը, քոլեջի 20-ամյա ուսանողի ԴՆԹ-ի օգնությամբ:
Նահանգի ոստիկանությունը դուրս է բերել գերեզմանից մարդասպանի դին և պարզել, որ նրա ԴՆԹ-ն համապատասխանում է այն ԴՆԹ-ին, որը մնացել էր 9-ամյաՄերիս Էն Չիվերելլայի վերարկուին, ով առևանգվել էր 1964 թվականի մարտի 18-ին դպրոց գնալու ճանապարհին: Ոստիկանությունը հայտնել է, որ նրա դին հայտնաբերվել էր ավելի ուշ նույն օրը ածխահորում այն բանից հետո, երբ նրան բռնաբարել և խեղդամահ էին արել:
Մարդասպանը նույնականացվել էր որպես Ջեյմս Փոլ Ֆորտե՝ բռնի սեռական ոտնձգությունների պատմություն ունեցող բարմեն, ով մահացել էր բնական մահով 1980 թվականին 38 տարեկանում:
Ֆորտեն, ով 22 տարեկան էր, երբ սպանել էր Մարիսին, հայտնի կապեր չուներ աղջկա կամ նրա ընտանիքի հետ:
Մերիսի սպանությունից հետո գրեթե վեց տասնամյակի ընթացքում այս կամ այն ժամանակահատվածում գործով զբաղվել է բաժնի ավելի քան 230 աշխատակից: Սակայն Ֆորտեի անունը չէր նշվում մինչև 2020 թվականը, երբ ԴՆԹ տեխնոլոգիան բացահայտեց կապը:
20-ամյա Էրիկ Շուբերտը քոլեջի ուսանող և գենետիկ ծագումնաբանության փորձագետ, ցանկություն էր հայտնել աշխատել այս գործի վրա: Նա ընդարձակ տոհմածառ էր կազմել և օգնել ոստիկանությանը նեղացնել կասկածյալների ցուցակը։
Շուբերտը, ով Փենսիլվանիայի Էլիզաբեթթաունի քոլեջի պատմության մասնագետ է և ES Genealogy ընկերության սեփականատերը, օգնում էր ոստիկանության այլ բաժիններին ԴՆԹ թեստի և ավանդական ծագումնաբանական հետազոտությունների համակցության՝ գենետիկական ծագումնաբանության միջոցով:
Նա առաջարկել էր աշխատել գործի վրա՝ կարդալով Մերիսի պատմությունը, և Փենսիլվանիա նահանգի ոստիկանությունը զարմանալիորեն համաձայնվել էր։ Նա գործի վրա աշխատել էր հաջորդ երկու տարին։ «Այս հետաքննությունը, հավանաբար, ամենադժվար ծագումնաբանական խնդիրն է, որին ես երբևէ բախվել եմ: Դա երևի ամենադժվար բանն էր, որ երբևէ արել եմ իմ ամբողջ կյանքում»,-ասել է Շուբերտը մամուլի ասուլիսին։ Շուբերտի խոսքով՝ ինքը «գիտեր, որ որ հանցագործը գտնվելու է»:
ԴՆԹ-ն և քոլեջի ուսանողն օգնել են բացահայտել 1964 թվականին կատարված 9-ամյա աղջկա բռնաբարության և սպանության դեպքը
Ոստիկանությունը բացահայտել է 58-ամյա վաղեմության բռնաբարության և սպանության դեպքը, որը ցնցել էր Փենսիլվանիայի հանքարդյունաբերական քաղաքը, քոլեջի 20-ամյա ուսանողի ԴՆԹ-ի օգնությամբ:
Նահանգի ոստիկանությունը դուրս է բերել գերեզմանից մարդասպանի դին և պարզել, որ նրա ԴՆԹ-ն համապատասխանում է այն ԴՆԹ-ին, որը մնացել էր 9-ամյա Մերիս Էն Չիվերելլայի վերարկուին, ով առևանգվել էր 1964 թվականի մարտի 18-ին դպրոց գնալու ճանապարհին: Ոստիկանությունը հայտնել է, որ նրա դին հայտնաբերվել էր ավելի ուշ նույն օրը ածխահորում այն բանից հետո, երբ նրան բռնաբարել և խեղդամահ էին արել:
Մարդասպանը նույնականացվել էր որպես Ջեյմս Փոլ Ֆորտե՝ բռնի սեռական ոտնձգությունների պատմություն ունեցող բարմեն, ով մահացել էր բնական մահով 1980 թվականին 38 տարեկանում:
Ֆորտեն, ով 22 տարեկան էր, երբ սպանել էր Մարիսին, հայտնի կապեր չուներ աղջկա կամ նրա ընտանիքի հետ:
Մերիսի սպանությունից հետո գրեթե վեց տասնամյակի ընթացքում այս կամ այն ժամանակահատվածում գործով զբաղվել է բաժնի ավելի քան 230 աշխատակից: Սակայն Ֆորտեի անունը չէր նշվում մինչև 2020 թվականը, երբ ԴՆԹ տեխնոլոգիան բացահայտեց կապը:
20-ամյա Էրիկ Շուբերտը քոլեջի ուսանող և գենետիկ ծագումնաբանության փորձագետ, ցանկություն էր հայտնել աշխատել այս գործի վրա: Նա ընդարձակ տոհմածառ էր կազմել և օգնել ոստիկանությանը նեղացնել կասկածյալների ցուցակը։
Շուբերտը, ով Փենսիլվանիայի Էլիզաբեթթաունի քոլեջի պատմության մասնագետ է և ES Genealogy ընկերության սեփականատերը, օգնում էր ոստիկանության այլ բաժիններին ԴՆԹ թեստի և ավանդական ծագումնաբանական հետազոտությունների համակցության՝ գենետիկական ծագումնաբանության միջոցով:
Նա առաջարկել էր աշխատել գործի վրա՝ կարդալով Մերիսի պատմությունը, և Փենսիլվանիա նահանգի ոստիկանությունը զարմանալիորեն համաձայնվել էր։ Նա գործի վրա աշխատել էր հաջորդ երկու տարին։ «Այս հետաքննությունը, հավանաբար, ամենադժվար ծագումնաբանական խնդիրն է, որին ես երբևէ բախվել եմ: Դա երևի ամենադժվար բանն էր, որ երբևէ արել եմ իմ ամբողջ կյանքում»,-ասել է Շուբերտը մամուլի ասուլիսին։ Շուբերտի խոսքով՝ ինքը «գիտեր, որ որ հանցագործը գտնվելու է»:
Աղբյուրը՝ news.am