Աշխարհ

12.02.2022 19:20


Հոլանդացիները պատրաստվում են ձվեր նետել Ջեֆ Բեզոսի զբոսանավի վրա

Հոլանդացիները պատրաստվում են ձվեր նետել Ջեֆ Բեզոսի զբոսանավի վրա

Հոլանդացիները պատրաստվում են ձվեր նետել աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկի՝ Ջեֆ Բեզոսի գերզբոսանավի վրա։

Նրա զբոսանավը չափից ավելի մեծ է հոլանդական նավահանգստային Ռոտերդամ քաղաք մտնելու համար, ուստի քաղաքը որոշել է քանդել կամուրջը։ Նրանից վրեժ լուծելու համար քաղաքի բնակիչները որոշել են ձվեր նետել Բեզոսի զբոսանավի վրա։

Ավելի քան 14 000 մարդ տեղեկացրել է, որ «շահագրգռված» է, ևս 4 000-ը հավաստիացրել է, որ պատրաստ է մասնակցել Facebook-ում «Ձվերի նետում Ջեֆ Բեզոսի գերզբոսանավի վրա» միջոցառմանը։

Agence France-Presse-ի հաղորդմամբ՝ հոլանդական նավահանգստային քաղաքը հայտարարել է, որ ժամանակավորապես կապամոնտաժի Քոնինգսհավենբրուգ պատմական կամուրջը, քանի որ Բեզոսի 417 ֆուտ երկարությամբ զբոսանավը չի կարողանա անցնել։

«Ռոտերդամի բոլոր բնակիչներին կոչ ենք անում՝ վերցրեք մի տուփ հոտած ձու, և եկեք դրանք նետենք Ջեֆի զբոսանավի վրա, այն Հեֆով մտնելու է Ռոտերդամ»,-գրել է կազմակերպիչ Պաբլո Ստրյորմանն իր Ֆեյսբուքում։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը