Հավկիթի արտադրությամբ զբաղվող փոքր և միջին տնտեսվարողները կարող են փակվել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայաստանում հավկիթի արտադրությամբ զբաղվող փոքր և միջին տնտեսվարողները հայտնվել են լուրջ խնդրի առաջ:Չի բացառվում, որ նրանք առաջիկայում փակվեն: Պատճառը ձվի շուկայում որոշ ընկերությունների սահմանած ցածր գներն են, որոնց չեն դիմանում փոքր տնտեսվարողները: «Նավասարդ Ագրո» ընկերության ներկայացուցիչ Գարիկ Նավասարդյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անդրադառնալով այս խնդրին, ասաց. ««Շիրակ» թռչնաֆաբրիկան ձու է հանել վաճառքի, որը ինքնարժեքից էժան է: Այս ընկերությունը սկսել է ձվի շուկայում գնային տատանումներ անել: Նույնը կրկնում են մյուս խոշոր ընկերությունները, որոնք այլընտրանք չունեն, պետք է էժանացնեն, քանի որ կուտակած հավկիթ ունեն և պետք է իրացնեն»:
Մեր զրուցակիցը հիշեց, որ նախորդ տարի ևս նման երևույթ տեղի ունեցավ հավկիթի շուկայում. «Փոքր արտադրողները չկարողացան իրենց հավկիթը վաճառել, որովհետև շուկայում դարձյալ վաճառվում էր ինքնարժեքից էժան ձու, և որոշները փակվեցին, սնանկացան, ընկան վարկերի, տոկոսների տակ: Հիմա նրանց մի մասը ինչ-որ կերպ վերականգնվեց, բայց այս տարի էլ նման խնդրի առաջ կանգնեցին: Ձուն ինքնարժեքից էժան է վաճառում, բայց դա հնարավոր չէ, որովհետև փետրվարի 1-ից էլէներգիայի սակագինն է բարձրացել, կերն է թանկ: Այդ ի՞նչ եկամուտ է ապահովում ընկերությունը, որ մեկ հատիկ ձուն նման ցածր գնով է վաճառում»:
Ի դեպ, որոշ սուպերմարկետներում, խանութներում «Շիրակ»-ի 0 կարգի ձուն արժե 60 դրամ, 01 կարգի ձվի մեկ հատիկն արժե 36 դրամ, իսկ 02 կարգի ձուն՝ 44 դրամ: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց կապ հաստատել «Շիրակ» թռչնաֆաբրիկայի հետ, սակայն մեր հեռախոսազանգերն անպատասխան մնացին: Ի դեպ, թռչնաֆաբրիկայի հեռախոսահամարը մեզ փոխանցել էին «Նալբանդյան հոլդինգից»: Բայց քիչ անց մեզ զանգահարեց Գեորգի անունով մի անձ և հայտարարեց, որ ինքը կապ չունի «Շիրակ» թռչնաֆաբրիկայի հետ և չի կարող մեր հարցերին պատասխանել: Ամեն դեպքում մենք պատրաստ ենք լսել նաև «Շիրակ» թռչնաֆաբրիկայի պարզաբանումը այս խնդրի շուրջ:
Ի դեպ, ArmLur.am-ը երեկ գրել էր, որ Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցային համալիրը 5 մլրդ դրամով գնել է Նարեկ Նալբանդյանը: Գրել էինք, որ նրան է պատկանում նաև «Շիրակ» թռչնաֆաբրիկան, «Նոր Լուսակերտ» թռնչաֆաբրիկայի 50 տոկոս բաժնետերն է:
Հավկիթի արտադրությամբ զբաղվող փոքր և միջին տնտեսվարողները կարող են փակվել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայաստանում հավկիթի արտադրությամբ զբաղվող փոքր և միջին տնտեսվարողները հայտնվել են լուրջ խնդրի առաջ: Չի բացառվում, որ նրանք առաջիկայում փակվեն: Պատճառը ձվի շուկայում որոշ ընկերությունների սահմանած ցածր գներն են, որոնց չեն դիմանում փոքր տնտեսվարողները: «Նավասարդ Ագրո» ընկերության ներկայացուցիչ Գարիկ Նավասարդյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անդրադառնալով այս խնդրին, ասաց. ««Շիրակ» թռչնաֆաբրիկան ձու է հանել վաճառքի, որը ինքնարժեքից էժան է: Այս ընկերությունը սկսել է ձվի շուկայում գնային տատանումներ անել: Նույնը կրկնում են մյուս խոշոր ընկերությունները, որոնք այլընտրանք չունեն, պետք է էժանացնեն, քանի որ կուտակած հավկիթ ունեն և պետք է իրացնեն»: