Էրդողանը ստորագրել է «Շուշիի հռչակագիրը» հաստատելու մասին» օրենքի նախագիծը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը ստորագրել է «Ադրբեջանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դաշնակցային հարաբերությունների մասին «Շուշիի հռչակագիրը» հաստատելու մասին» օրենքի նախագիծը, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
Փաստաթուղթը կհրապարակվի պաշտոնական տեղեկագրում, ինչից հետո կմտնի ուժի մեջ։
Էրդողանը օրենքի տակ իր ստորագրությունը դրել է Թյուրքական պետությունների կազմակերպության պատվիրակության մասնակցությամբ՝ նրանց հետ հանդիպման ժամանակ։
Հիշեցնենք, որ «Շուշիի հռչակագիրը» ստորագրվել է 2021 թվականի հունիսի 15-ին՝ Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների կողմից՝ Շուշի քաղաքում։
Հռչակագրով նախատեսվում է Բաքվի և Անկարայի միջև, ՄԱԿ-ի կանոնադրությանը համապատասխան, փոխօգնության տրամադրում՝ երրորդ երկրի կամ երկրների կողմից նրանցից որևէ մեկի անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիության կամ անվտանգության նկատմամբ սպառնալիքի կամ ագրեսիայի դեպքում։
Հռչակագրի կետերից մեկի համաձայն՝ Ադրբեջանն ու Թուրքիան կշարունակեն համատեղ ջանքերը երկու երկրների զինված ուժերի արդիականացման ուղղությամբ՝ ժամանակակից պահանջներին համապատասխան։

Աղբյուրը՝ aysor.am