Մեկնաբանություն

11.02.2022 15:12


Փոքր մարդու մեծ հավակնությունները․ 65+

Փոքր մարդու մեծ հավակնությունները․ 65+

Արմեն Սարգսյանի ծլկելուց հետո ՀՀ նախագահի պարտականությունները կատարում է ԱԺ նախագահ նշանակված Ալեն Սիմոնյանը։

Հեղափոխությունն այդպիսի բան է՝ ջրի երես է հանում ու կարիերային կտրուկ աճ ապահովում ոչնչությունների, միջակությունների, զրոների, փոքր մարդկանց համար։ «Թավշյան» բացառություն չէր։

Մեր երկրի թիվ մեկ միջակությունը, բանսարկուն, զրոն դարձավ վարչապետ։ Դե եթե Նիկոլը վարչապետ է, ուրեմն ով ինչ ասես կարող է դառնալ։

Հեղափոխությունը հանրային ալիքի միջոցով ջրի երես է հանում տակի կեղտը, փրփուրը, զիբիլը։ Նիկոլը հանրային ալիքի վրա բարձրացավ վարչապետի աթոռին ու իր հետ բարձրացրեց ոչնչություններին ու միջակություններին, անհայտ ծագման «ակԾիվիստներին» ու տականքին։

Հայտնի խոսք է՝ հեղափոխությունը ծրագրում են փիլիսոփաները, իրագործում՝ ռոմանտիկները, իսկ օգտվում՝ տականքները։

Հիմա օգտվելու փուլն է։ Ալեն Սիմոնյանը նույնպես օգտվողների մեջ է։ Բառիս բոլոր իմաստներով նա օգտվել է՝ պետականաշինության առումով լինելով զրո։ Նա փոքր մարդ է, որն իրեն մեծ է զգում։ Իսկ ինչո՞ւ չզգա, ինչո՞վ է Նիկոլից պակաս։ Հատկապես որ ֆինանսական տեսանկյունից Նիկոլին հավասար «գազ» է տալիս Ալենը։ Եղբայրն էլ ասֆալտի տենդերով միլիոններ է պտտեցնում։

Ալենը հոգու խորքում իրեն պետության ղեկավար էլ է պատկերացնում, քանզի կարող է մտածել, որ գեղցի Նիկոլի ֆոնին ինքն ի՞նչ պակաս վարչապետ կարող է աշխատել։ Նշաձողն այնպես է իջել, որ Ալենը կարող է նման բան մտածել։

Ալենն ակնհայտորեն օգտվել է հեղափոխությունից։ Ինքը շարքային հաճախորդից ու օլիգարխին կից անդեմ խմբագրից դարձել է ԱԺ նախագահ ու հիմա նաև «պետության գլուխ» է աշխատում։ Իր այդ «գլխությանը» փայլ հաղորդելու և փիառվելու համար կանչել է նախկին անվանի կամ քիչ անվանի մշակույթի գործիչներին ու նրանց դարձրել իր նկարի ֆոն։

Այդ մշակույթի գործիչներն էլ 65+ ներկայություն են ապահովել, այսինքն՝ քաղաքական պոռնոգրաֆիայի են մասնակցել, բայց նրանց իմաաստ չունի մեղադրելը, թեև նիկոլենց հետ 44–օրյա պատերազմից հետո սիլի–բիլի անելը նույնն է, ինչ 1915–ի ցեղասպանությունից հետո մտերմիկ շփում ունենաս Թալեաթի, Էնվերի, Նազիմի ու երիտթուրքերի իշխանությունը ներկայացնող մյուս դեմքերի հետ։ Ինչևէ։

Մշակույթին վաղուց հրաժեշտ տված այդ գործիչներին անվանապես «փչացնելն» իմաստ չունի, քանզի նրանք հասարակական իմաստով զրո արժեք են ներկայացնում և քաղաքականապես անմեղսունակ են։ Իսկ նմաններին պետք չէ առաձին–առանձին գնահատական տալ։ Այլ հարց է, որ Ալեն Սիմոնյանի մեծ կոմպլեքսներին ու մեծ հավակնություններին պետք է գնահատական տալ։

Ո՞ւմ ձեռքում է հայտնվել մեր պետությունը։ Ափսոս էր երկիրը։ Սա՛ է մեծ ողբերգությունը։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը