Լրահոս

11.02.2022 14:27


Երևանում 37-ամյա տղամարդը դանակի մոտ 8 հարված է ստացել և ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել հիվանդանոց

Երևանում 37-ամյա տղամարդը դանակի մոտ 8 հարված է ստացել և ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել  հիվանդանոց

Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Մինասյանի որոշմամբ ՀՀ քր.օր-ի 34-104 հոդվածի (սպանության փորձ) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նշված քրգործը հարուցվել է երեկ՝ փետրվարի 10-ին, «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին ստացված ահազանգի փաստով։ Ժամը 17։25-ի սահմաններում նշված բժշկական կենտրոնից հայտնել էին, որ «արմնկային շրջանի, որովայնի առաջնային պատի և նստատեղի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորն ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։ Մինչ բժիշկները պայքարում էին ծայրահեղ ծանր ախտորոշմամբ իրենց մոտ տեղափոխված վիրավորի կյանքի համար, Մաշտոցի ոստիկանները պարզել են, որ նա Երևանի բնակիչ՝ 37-ամյա Կարեն Բունիաթյանն է։

Ննույն օրը, ժամը 15։30-ի սահմաններում Տիգրանյան փողոցի շենքերից մեկի բնակարանում վիճաբանություն է տեղի ունեցել Կ. Բունիաթյանի և Երևանի բնակիչ՝ 30-ամյա Էրիկ Մարանդյանի միջև, որի ժամանակ վերջինս դանակով մի քանի անգամ (մոտ 8) հարվածել է Կ. Բունիաթյանի մարմնի տարբեր մասերին։

Ոստիկանները տաք հետքերով հայտնաբերել են կասկածյալ Է. Մարանդյանին, ով բերման է ենթարկվել ոստիկանության Մաշտոցի բաժին, որտեղից էլ ներկայացվել է Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ էլ քննիչի որոշմամբ ձերբակալվել է։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներ՝ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ։

Այս խորագրի վերջին նյութերը