«Հայաստան» խմբակցությունը Շուշիի հռչակագիրը դատապարտող նախագիծ է շրջանառության մեջ դրել
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունը նախագիծ է դրել շրջանառության մեջ, որով առաջարկվում է դատապարտվել Թուրքիայի եւ Ադրբեջանի ընդունած «Շուշիի հռչակագիրը»: «Շուշիի հռչակագիրը» երկու կողմերի նախագահները ստորագրվել են 2021 թվականի հունիսի 15-ին, օրեր անց էլ հռչակագիրը վավերացրել էր այս երկու երկների խորհրդարաններում:
«Նախագծով առաջարկվում է գնահատական տալ հռչակագրին, որովհետեւ այն ամբողջությամբ ուղղված է Հայաստանի եւ Արցախի դեմ: Եթե 44-օրյա պատերազմի ընթացքում Թուրքիան ոչ պաշտոնապես մասնակցեց կռվին, հիմա ցանկացած սադրանքի դեպքում կարող են հանգիստ միջամտել, որովհետեւ արդեն ռազմաքաղաքական դաշինք ունեն։ Հռչակագիրը նաեւ ցույց է տալիս այդ երկրների ծավալապաշտական նկրտումները Զանգեզուրի միջանցքի հանդեպ, Հայոց ցեղասպանության հարցն էլ դուրս է գալու Հայաստանի արտաքին քաղաքականությունից եւ դառնալու է բացառապես պատմաբանների քննարկումների թեմա: Այս ամենին իշխանությունը պարտավոր է արձագանքել՝ թեպետ մինչ օրս ծպտուն չի հանել»,-NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, նախագծի զեկուցող Անդրանիկ Թեւանյանը:
Անդրանիկ Թեւանյանի խոսքով՝ ընդունված հռչակագիրը վկայում է, որ հայ-թուրքական բանակացություններն առանց նախապայմանների ընթանալ չեն կարող:
«Երկու կողմերի ներկայացուցիչները հանդիպում են ունենում, իսկ դրանից կարճ ժամանակ անց հռչակագիրը վավերացվում է։ Մի կողմից Թուրքիան ծաղկեփնջերով է դիմավորում Երեւան-Ստամբուլ չվերթի ուղեւորներին, իսկ մյուս կողմից վավերացնում է Հայաստանը բնաջնջող հռչակագիրը»,-նշեց Թեւանյանը։
Ըստ պատգամավորի՝ նախագծի ընդունմամբ պետությունն իր պաշտոնական դիրքորոշումը կհայտնի ընդունված հռչակագրի նկատմամբ:
«Մենք պարտավոր ենք այս ամենին արձագանքել: Այդպիսիով մենք ցույց կտանք, որ ունենք անվտանգային կարմիր գծեր, որոնք չենք զիջելու։ Եթե Թուրիքան եւ Ադրբեջանն հռչակագիր են վավերացրել, որոնք ակնհայտ դեմ են Հայաստանին եւ Արցախին, մենք ինչպե՞ս կարող ենք չարձագանքել: Ես հիմա չեմ կարող հստակ ասել՝ իշխող ուժը կողմ քվեարկի նախագծին, թե՝ ոչ: Եթե իրենց իշխանության տարիների հետագիծը նայենք, կարող են դեմ քվերակել նախագծի ընդունմանը, բայց այդ դեպքում էլ կստացվի, որ ողջունում են «Շուշիի հռչակագիրը»,-հավելեց Թեւանյանը: