Քաղաքական

10.02.2022 18:18


Արմեն Գիչյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից, քանի որ չի դիմավորել Ալեն Սիմոնյանին

Արմեն Գիչյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից, քանի որ չի դիմավորել Ալեն Սիմոնյանին

Օրերս ՀՀ նախագահի պաշտոնակատար Ալեն Սիմոնյանը parliamentmonitoring.am-ին տված հարցազրույցում ասել էր, որ Արմեն Սարգսյանի խորհրդական, նախկինում նախագահի աշխատակազմի արարողակարգի վարչության պետ Արմեն Գիչյանը հեռացել է իր խնդրանքով։

«Իմ խնդրանքով է Արմեն Գիչյանը հեռացել: Ես չգիտեմ՝ ինքը պատրաստ էր աշխատել, թե ոչ, բայց ես խնդրել եմ իրեն հեռանալ»,-ասել է Սիմոնյանը։

Politik.am-ին հաջողվեց պարզել, որ Արմեն Գիչյանը ազատվել է աշխատանքից, քանի որ առաջին օրը, երբ Ալեն Սիմոնյանը գնացել է նախագահականի շենք՝ Արմեն Գիչյանը լինելով նախագահի խորհրդական, նրան չի դիմավորել։ Հաջորդ օրը, Ալեն Սիմոնյանը Գիչյանին հրավիրել է իր մոտ և մատնացույց անելով դրվագը, խնդրել է դիմում գրել, Գիչյանն էլ առանց որևէ կերպ արդարանալու, գրել է ազատման դիմումը և դուրս եկել։

Այս խորագրի վերջին նյութերը