Ինչո՞ւ է Փաշինյանը վիրավորվում Լուկաշենկոյի խոսքերից, իսկ Ալիևի ծաղրանքներից իր և Հայաստանի հասցեին՝ ոչ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի արհամարհական արտահայտությունները Հայաստանի հասցեին մեծ ռեզոնանս առաջացրեց մեր երկրում: Տարբեր մակարդակներով նրան պատասխանեցին քաղաքական դաշտի տարբեր կենտրոններից: Բանը հասավ նույնիսկ նրան, որ անձամբ Նիկոլ Փաշինյանը ԱԺ ամբիոնից հեգնանքով նշեց, որ «...ինքը՝ Փաշինյանը ավտոմատով երբեք սեփական ժողովրդի դեմ չի հանդես եկել... և Հայաստանին են հրավիրում տարբեր միջազգային դեմոկրատական ֆորումներին, այլ ոչ թե ոմանց, ովքեր նախանձում են Հայաստանին դրա համար...»: Բոլորն էլ հասկացան, որ այս հեգնական տոնով Նիկոլ Փաշինյանը պատասխանում էր Լուկաշենկոյին: Ավելին, իշխանությունը նույնիսկ իջեցրել էր շրջաբերական որոշ ուսապարկերի շրջանում, որ նրանք էլ պատասխանեն Լուկաշենկոյին: Եվ իզուր չէր, որ Հովիկ Աղազարյանը Մինսկի օդանավակայանը համեմատում էր խոզանոցի հետ:
Լուկաշենկոյի հասցեին նույնիսկ մի քանի թթու բան ասացին սորոսականները:
Վատ չէ, երբ իշխանությունները պատասխանում են Հայաստանը վիրավորող գործիչներին, սակայն մի տեսակ այս ամենը փոքր ինչ անկեղծ չի թվում, քանզի, երբ Ադրբեջանի նախագահն է վիրավորում Փաշինյանին և հայ ժողովորդին, ապա իշխանության ներկայացուցիչներից նույնիսկ ծպտուն անգամ չի հնչում: Ընդվորում, Ալիևը ավելի կոպիտ է արտահայտվում թե Փաշինյանի, և թե Հայաստանի հասցեին, քան Լուկաշենկոն: Բայց այս դեպքում Փաշինյանը նշում է, որ «պետք է էմոցիաները կառավարել և չպատասխանել»: Իսկ Հովիկ Աղազարյանի համար էլ, բնականաբար, Բաքվի օդանավակայանը հեչ էլ խոզանոց չի հիշեցնում: Դեռ ավելին, ծագումով արցախցի Աղաջանյանը նշում է, որ ըմբռնումով պետք է վերաբերվել, երբ նշվում է, որ Արցախը կարող է մնալ Ադրբեջանի կազմում:
Ինչ վերաբերվում է սորոսականներին, ապա վերջինների համար Ալիևը հեչ էլ ավտորիտար գործիչ չէ, քանի որ այդ դեպքում դժվար կլիներ բացատրել մարդկանց, թե ինչպես «ժողովրդավարական» Հայաստանը կարող է «խաղաղության դարաշրջան» բացել ավտորիտար Ադրբեջանի և էրդողանական Թուրքիայի հետ:
Սասնա Ծռերի նախկին կամ ներկա անդամ Ստեփան Գրիգորյանն ավելի անկեղծ է արտահայտվում, նշելով, որ իր համար ոչ թե Արցախի հարցն է կարևոր, այլ ժողովրդավարությունը:
Ըստ էության, Ստեփան Գրիգորյանն ասում է այն, ինչ մտածում, բայց հրապարակավ չեն արտահայտվում Հայաստանի բոլոր տեսակի սորոսականները, փաշինյանականները և այդ դաշտում գործող սուբյեկտները:
Ստացվում է, որ սրանց համար Հայաստանի պատիվը պահելը նույնպես դարձել է քաղաքական սպեկուլյացիայի առարկա: Եթե Հայաստանին վիրավորում է Լուկաշենկոն, ապա դա շատ վատ է, և նրան պետք է պատասխանել: իսկ եթե հայերին վիրավորում են թուրքերն ու ադրբեջանցիները, ապա այդ դեպքում պետք է լռել, քանի որ կարող է խոչընդոտվել «խաղաղության դարաշրջանի» գործընթացի կյանքի կոչմանը: Չեն ուզում պատկերացնել ինչ կլիներ, եթե, ասենք, Հայաստանին վիրավորեին եվրոպայից: Հավանաբար, սորոսականներն ու սրանց տեսակները կարող էին և համաձայնվեին նման վիրավորանքների հետ: Չէ որ սրանց մտածողության հենքը ոչ թե հայաստանյան է, այլ արտերկրյա:
Ահա, թե ինչու, ըստ փաշինյանականների և սորոսականների, Լուկաշենկոյի վիրավորական մտքերը Հայաստանի հանդեպ հանդուրժելի չէ, իսկ Ալիևի ավելի նվաստացուցիչ խոսքերը մեր մասին հանդուրժելի է:

Սա է իրականությունը:
Աղբյուրը` zham.am