Լրահոս

10.02.2022 16:41


Տավուշի մարզում երեկ խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վարորդներից մեկը մահացել է

Տավուշի մարզում երեկ խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վարորդներից մեկը մահացել է

Այսօր՝ փետրվարի 10-ին, հիվանդանոցում մահացել է Երևանի բնակիչ՝ 62-ամյա Մելիք Ջանվելյանը։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վերջինս հիվանդանոց էր տեղափոխվել երեկ՝ փետրվարի 9-ին, Տավուշի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով։ Հիվանդանոց էր տեղափոխվել նաև Ford մակնիշի ավտոմեքենայի վարորդը։

Մ. Ջամվելյանը վարելիս է եղել Opel մակնիշի ավտոմեքենան։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, և այն փոխանցվելու է Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն։

Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ՝ փետրվարի 9-ին, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 16:30–ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 105-րդ կմ հատվածում ճակատ-ճակատի բախվել էին Տավուշի մարզի բնակիչ, 35-ամյա Զորիկ Ավագյանի վարած Ford մակնիշի և Երևանի բնակիչ, 62-ամյա Մելիք Ջանվելյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով Opel-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր «Դիլիջան» բժշկական կենտրոն:

Օպերատիվ էր գործել նշված կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն էին ցուցաբերել:

Այս խորագրի վերջին նյութերը