Թուրքիայի վիճակագրական ընկերությունը (TÜİK) տվյալներ է հրապարակել 15-ից բարձր տարիքի քաղաքացիների շրջանում գործազրկության մակարդակի վերաբերյալ։
Ըստ այդմ՝ 2021 թվականի դեկտեմբերին նախորդ ամսվա համեմատ Թուրքիայում գործազուրկների թիվը ավելացել է 2 հազարով՝ հասնելով 3 մլն 794 հազարի։
Այսպիսով, գործազրկության մակարդակը հասել է 11․2 տոկոսի։ Աշխատանք ունեցողների թիվը 2021թ․ դեկտեմբերին նոյեմբերի համեմատ նվազել է 236 հազարով՝ կազմելով 30 մլն 141 հազ․ կամ աշխատունակ բնակչութան 47 տոկոսը։
Դեկտեմբերին նոյեմբերի համեմատ աշխատուժի թիվն աճել է 238 հազարով՝ կազմելով 33 մլն 935 հազ․։
TÜİK–ի տվյալների համաձայն՝ 15-24 տարեկանների տարիքային խմբում նախորդ տարվա համեմատ գործազրկությունը նվազել է 1․6 տոկոսով՝ կազմելով 20․8 տոկոս։ Տոկոսային հարաբերությամբ աշխատանք ունեցողների թիվը նվազել է 0․2 տոկոսով՝ հասնելով 43 տոկոսի։
Թուրքիայում գործազրկությունն աճել է

Աղբյուրը՝ ermenihaber.am