Քաղաքական

10.02.2022 13:43


Արամ Վարդևանյանի նախաձեռնությամբ ԱԺ-ում կքննարկվեն դատական համակարգի խնդրահարույց հարցեր

Արամ Վարդևանյանի նախաձեռնությամբ ԱԺ-ում կքննարկվեն դատական համակարգի խնդրահարույց հարցեր

Հարգելի գործընկերներ,

Մի քանի օր առաջ հրապարակավ հրավեր էի ներկայացրել Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանին: Հաշվի առնելով այն, որ ի պատասխան հրավերի ստացել էի դրական արձագանք, աշխատանքային կարգով համաձայնեցվել է հանդիպման օրն ու ժամը:

2022 թվականի փետրվարի 11-ին Ազգային ժողովի 334 դահլիճում, ժամը 14-00-ին տեղի կունենա քննարկումը: Քննարկումը վերաբերում է իրավունքի ուժով ստեղծված քննիչ հանձնաժողովի գործունեության առարկային՝ դատական գործերի էլեկտրոնային մակագրման համակարգի փաստացի վերացում և կարգապահական վարույթներ դատավորների նկատմամբ: Կքննարկվեն նաև դատական համակարգի անկախության այլ սպառնալիքները: Քննարկումը լինելու է բաց բոլորի համար և հանրային:

Արամ Վարդևանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը