Լրահոս

10.02.2022 19:40


WhatsApp-ն iPhone-ներում այլ ինտերֆեյս կունենա

WhatsApp-ն iPhone-ներում այլ ինտերֆեյս կունենա

iOS-ում WhatsApp մեսենջերի բետա տարբերակում թարմացվել է տեսախցիկի բաժնի ինտերֆեյսը, հայտնում է WABetaInfo պորտալը։

Հավելվածի տեսախցիկի ներսում նոր դիզայնի սքրինշոթը, որը հրապարակվել է ռեսուրսի կողմից, ցույց է տվել, որ WhatsApp-ի ծրագրավորողները վերամշակել են ինտերֆեյսը՝ փոխելով տեսախցիկի անջատիչի կոճակը և հեռացնելով վերջին ֆոտո և վիդեո ֆայլերի հորիզոնական սանդղակը: Մեդիա ընտրությունն այժմ հասանելի է բացառապես գալերիի կոճակը սեղմելիս, որը, ինչպես նախկինում, գտնվում է տեսախցիկը փակելու կոճակի ձախ կողմում:

Փոփոխություններն արդեն հասանելի են բետա տեստերների համար, սակայն մեսենջերի ստաբիլ տարբերակում նոր ինտերֆեյսի հայտնվելու ժամկետների մասին տեղեկություններ չկան։ Սպասվում է, որ հաջորդ թարմացումներից հետո հավելվածում նաև WhatsApp տեսախցիկի համար հավելյալ կարգավորումներ կհայտնվեն:

Այս խորագրի վերջին նյութերը