Ռիչարդ Կիրակոսյան. լրտե՞ս, մոլորյա՞լ, թե՞ զոհի կոմպլեքսով տառապող մարդ
2007–ի խորհրդարանական ընտրություններից առաջ ու հետո հօգուտ Սերժ Սարգսյանի անթաքույց քարոզչությամբ զբաղվող ամերիկահայ Ռիչարդ Կիրակոսյանը թուրքական լրատվամիջոցի հետ զրույցում անկեղծացել էր և «խաղաղասիրական» (փաստացի՝ պրոթուրքական) հայտարարություններով հանդես եկել, ինչն այլ կերպ, քան շվեդական սինդրոմով տառապող մարդու վարքագիծ չես որակի։ Այսինքն՝ սա այն դեպքն է, երբ զոհը փորձում է դահիճին պաշտպանել։ Ի դեմս Կիրակոսյանի յուրօրինակ խոստովանության՝ մենք գործ ունենք, թերևս, թերարժեքությամբ տառապող մեկի հետ, ով փորձում է փախչել ինքն իր անցյալից ու հայտնվել սեփական պատկերացումներին համապատասխանող վիրտուալ աշխարհում, որտեղ ապրելու համար խանգարող հանգամանքները հիշողությունն ու մարդկային արժանապատվությունն են։
Կամ էլ Ռ. Կիրակոսյանի գործողություններին պետք է այլ բնորոշում տալ։
Ի դեպ, ամերիկահայ վերլուծաբանն իր անկեղծացումնեը ներկայացրել է հայ–թուրքական տխրահռչակ «ֆուտբոլային» դիվանագիտության ֆոնին։
Ուշագրավ է, որ Ռիչարդ Կիրակոսյանը «ֆուտբոլի» սկզբնական փուլում կտրուկ դեմ էր արտահայտվում Ս. Սարգսյանի «նախաձեռնողականությանը», սակայն ինչ որ պահից սկսած հանդես եկավ հակառակ տեսակետներով։
Նկատենք, որ Կիրակոսյանի դիրքորոշման փոփոխությունը ժամանակային առումով համընկնում է նրա Թուրքիա այցելության և թուրքական լրատվամիջոցի հետ իր մտքերով կիսվելու ժամանակահատվածի հետ։
Ստորև թարքմանաբար ձեզ ենք ներկայացնում թուրքական լրատվամիջոցում տպված Ռիչարդ Կիրակոսյանի մտքերն ամբողջությամբ։
. . .
«Ձեզ ազնվորեն և անկեղծորեն պատմելու եմ իմ անձնական պատմությունը, որպեսզի ինձ ավելի լավ հասկանաք: Ծնվել և մեծացել եմ ԱՄՆ-ում: Ինձ համարել եմ նույնքան հայ, որքան և ամերիկացի: Ես հպարտանում եմ թե՛ ամերիկացի և թե՛ հայ լինելուս համար, սակայն պատահել է նաև, երբ ամոթ եմ զգացել այս երկու ազգություններիս պատճառով:
Որպես ամերիկացի` ամաչել եմ հատկապես Բուշի կառավարման տարիներին ԱՄՆ-ի բռնած ամբարտավան կեցվածքից: Որպես հայ էլ ամաչել եմ այն ժամանակ, երբ սարսափել եմ հայերի` իրենց թուրք հարևանների մասին ունեցած տեսակետերից, երբ սարսափել եմ, թե ճնշող կդառնա ատելություն զգալու հեշտությունը և վախի մշակույթը:
Ես մի հայ ազգայնական էի, մի ժամանակ դաստիարակվել եմ որպես ակտիվ և ագրեսիվ սփյուռքահայ` թուրքերի հանդեպ վախի ու ատելության մթնոլորտում: Բացի այդ` հայկական քաղաքականության մեջ ամենաազգայնամոլ խմբի գործուն անդամն էի: Որպես Դաշնակցություն կուսակցության /ռադիկալ ազգայնական կուսակցություն, որը հեռու է մնում Թուրքիայի հետ մերձեցումից/ անդամ` երդվել էի ողջ կյանքիս ընթացքում ,պաշտպանել և ծառայել Հայաստանի ժողովրդինե: Շատ լուրջ էի ընդունել այդ երդումը` առանց խորանալու այն իմաստի մեջ, որ կարող էր լինել այդ սուրբ և բնական երդման մեջ եղած խոստման ետևում: Սակայն իմ հետ տեղի ունեցած դեպքերը Թուրքիայի դեմ մարտնչող գործչից ինձ վերածեցին հարաբերությունների նորմալացման գործընթացին աջակցող, հավասարակշռված մի մարդու: Այդ ընթացքում նախընտրեցի ԱՄՆ-ում հանգիստ կյանք վարող ազգայնական ամերիկահայի փոխարեն լինել մի հայ հայրենասեր, որն ապրում է դժվարին պայմաններում կառավարող Հայաստանի հանրապետությունում, և գաղթել է Ամերիկայից: Ըստ էության, իմ էվոլյուցիան վերադարձավ իր սկզբնակետին: Ուղևորությունս սկսվել էր շատ վաղուց` Արևելյան Անատոլիայում, հասել մինչև ԱՄՆ և վերստին ուղղվել դեպի Արևելք, հիմա շարունակվում է Հայաստանում: Ես ծագում եմ Անատոլիայից, իսկ իմ պատմության գլխավոր հերոսը մեծ հայրս է, որը ծնվել է Էլազիգում, այն ժամանակվա անունով` Խարբերդ քաղաքում 1907 թ., և որը 1915 թ. դեպքերից հետո կորցրել է իր ընտանիքի մեծ մասին` մայրն ու հայրն էլ ներառյալ: Որպես ընտանիքում ողջ մնացած ավագ երեխա` ամերիկացիներին պատկանող մի որբանոցում խնամել է իր եղբորն ու քրոջը: Սակայն դեպի Սիրիայի հյուսիսում գտնվող անապատ գաղթել հարկադրվելով` պապս փրկվել է իր ապրած շրջանի մի թուրք ընտանիքի կողմից` ի տարբերություն մյուս հայերի, որոնք ոչնչացել են ճանապարհներին:
Լա՛վ, իսկ ինչո՞ւ է հենց նա իմ պատմության գլխավոր հերոսը: Նա է, քանի որ մորս կորցրել եմ 9 տարեկան հասակում, և նրա մահից հետո ինձ մեծացրել է պապս: Անատոլիայի ավանդույթով` ամենամեծ թոռը լինելուս և իր համար ամենակարևորը` ամենամեծ տղա թոռը լինելուս պատճառով միշտ եղել եմ արտոնյալ: Մեծ հայրս հիմնականում չէր սիրում խոսել 1915 թ. դեպքերի մասին: Կարծում եմ, որ երբ այդ պահերը ճնշում էին իր հիշողությունը, գիշերվա կեսին հայտնվում էին մթության մեջ` որպես մղձավանջ: Ճիշտն ասած` մինչև իր վախճանի մոտ լինելը զգալը, այսինքն` մինչև իր կյանքի վերջին տարիները, ինձ չի պատմել իր անցյալի մասին: Եվ որպես մի վերջին ցանկություն` մահվանից առաջ ինձ խնդրեց, որ չմոռանամ իմ հիշողության մեջ դրոշմված իր հուշերը, սակայն նախազգուշացրեց նաև, որ այդ ողբերգական պատմությունը ինձ համար չդարձնեմ սևեռուն գաղափար:
Նրա պատմությունը, ըստ էության, չէր տարբերվում այն ժամանակվա կտրվածքով տվյալ շրջանում ապրող բազմաթիվ հայերի պատմություններից: Նրանք անհավատալի պայքար էին մղել ողջ մնալու համար: Տարիներ անց միակ բանը, որ կարող էր անել այդ ժամանակաշրջանի առնչությամբ, իր հետ տեղի ունեցածը հնարավորինս շուտ մոռանալն էր: Թերևս վախենում էր, որ իր հիշողությունը դեռ գրաված անցյալի տեսիլքները կվերակենդանանան: 1915-ին հաջորդած տարիների կամ իրեն վերցրած թուրք ընտանիքի մասին խոսում էր դառը ցասումով: Ես ինչքան էլ երախտագիտություն զգամ այդ թուրք ընտանիքի հանդեպ, որի անդամների անուններն անգամ չէր ուզում հիշել, այնուամենայնիվ մեծ հայրս ասում էր. ,Նրանք ինձ փրկել են ոչ թե ինձ կարևորելու պատճառով, այլ որ ցանկանում էին ինձ ստրուկ դարձնել իրենց համարե: Պապս դա ասելիս հիշում էր նաև, որ այդ ընտանիքն իրեն ստիպել է ,քնել կենդանիների հետե: Ես, բնականաբար, երիտասարդ էի և այնքան մեծ հարգանք էի տածում իր հանդեպ, որ չէի կարող ընդդիմանալ նրա տեսակետին:
Լրիվ ուրիշ արկածներով լի պատմություն է այն, թե ինչպես է հեռացել այդ թուրք ընտանիքի մոտից և հասել մի նոր մայրցամաք: Երբ ցանկանում էր գլուխն ազատել այն տարիների մասին իմ տված հարցերին, տարիներ, որոնց մասին բոլորովին չէր սիրում խոսել, ասում էր. ,Որոշեցի հետս մի քանի իրեր վերցնել ու փախչելե: Այնինչ, տարիքով դեռ շատ փոքր էր: Երբ հետաքրքրությունից այրվելով` շատ համառեցի, պապս պատմեց, որ մի քանի ոչխար է գողացել այն թուրք ընտանիքից, որի մոտ մնացել է, և դրանք մի քանի ոսկով վաճառելուց հետո քայլելով ճանապարհ է ընկել դեպի Սիրիա: Ճանապարհին անցած օրերից հետո հասել է Սիրիայի հյուսիս` Հալեպ, ուր գաղթել էին բազմաթիվ հայեր, որոնց մեծ մասը բաղկացած էր որբ երեխաներից:
Թեև շատերը կարծում են, թե հայերի առաջին հեռացումն Անատոլիայից իրականացվել է 1915 թ., այսօր իրականում հայկական սփյուռքի` աշխարհի չորս կողմ տարածվելու գործընթացում գոյություն ունի ոչ այնքան հայտնի մի օղակ ևս: Հայկական գաղթի առաջին ալիքը տեղի է ունեցել Օսմանյան կայսրության վերջին շրջանում: Բողոքական միսիոներների ազդեցությամբ Արևմուտք գաղթած մոտավորապես 15000 հայերից բացի մի խումբ էլ Անատոլիայից Եվրոպա և ԱՄՆ է անցել սուլթան Աբդուլ Համիդի օրոք` բռնութունների պատճառով: Երբ հետ եկողները սկսել են պատմել գաղթի և աշխատանք գտնելու իրենց փորձի մասին, ուղեցույց են եղել նոր գաղթականների համար:
Ահա և պապիս հայրը նույնպես մեկն էր նրանցից, ովքեր Անատոլիայի իրենց գյուղը լքելով` դարասկզբին գնացել էին ԱՄՆ-ի արևելյան ափեր: Այստեղ մի քանի տարի աշխատած պապիս հայրը 1905 թ. Անատոլիա վերադառնալուց առաջ հնարավորինս շատ դրամ է կուտակել: Եվ որոշ չափով նաև նրա շնորհիվ մեր ճանապարհը հասել է մինչև Ամերիկա: Մեծ հայրս, որը տեղյակ էր, թե իր հայրը, որին կորցրել էր 1915 թ. դեպքերի ժամանակ, եղել է ԱՄՆ-ի քաղաքացի, սկզբում Հալեպում օգնություն է ստացել մի հայկական եկեղեցու քահանաներից, ապա դիմել Հալեպի ամերիկյան հյուպատոսարան: Նույնիսկ հյուպատոսարանի աշխատողներին համոզել է իրեն ճանապարհորդության համար անհրաժեշտ փաստաթղթեր տրամադրել` որպես ԱՄՆ-ի քաղաքացի, այն դեպքում, երբ ձեռքին չի էլ ունեցել դա հաստատող փաստաթղթեր, քանի որ եղել է ընդամենը 15 տարեկան մի երեխա: Այնուհետև նավով նախ անցել է հավանաբար Բեյրութ, ապա` Մարսել: Երբ հասել է Ամերիկա, շատ քիչ գումար է ունեցել, ինչպես իր տարեկիցներից շատերը և շատ քիչ անգլերեն իմացել: Մի գործ է գտել` մյուս հայերի պես: Քանի որ կրթություն չի ունեցել, այն ժամանակվա բոլոր մյուս գաղթականների նման ձեռքի աշխատանքի վրա հիմնված ,կարիերանե ընտրելով` աշխատել է ոսկերչության բնագավառում: Այդ գործն արել է իր ողջ կյանքի ընթացքում` տարբեր ձևերով և զանազան ձեռնարկություններում: Սակայն լեզվական խնդրի պատճառով կամ էլ հանգստության և անվտանգության նկատառումներով միշտ եղել է մյուս հայերի հետ միասին: Ճիշտն ասած` իր գործը նույնպես նման էր սոցիալական կյանքին. մշտապես միայն հայերի հետ էր գործ բռնում: Երեկոյան հաճախել է դպրոց, սովորել անգլերեն և որոշ ժամանակ անց ամուսնացել է, բնականաբար, հայ մի կնոջ հետ: Մեծ հայրս, անկասկած, բախտավոր էր, սակայն երբեք անկեղծորեն չէր կարողանում դրա համար իր երախտագիտությունն արտահայտել: Իրեն երբեք ,բախտավորե չի զգացել: Իր մեջ միշտ կար այն մի տեսակ մեղավորության զգացումը, որ ուներ այդ ողբերգական դեպքերից ողջ մնացածների մեծ մասը: Իր պատմությունը լի էր մահով և բռնությամբ: Այն ժամանակ իթթիհատականների առաջնորդության տակ գործող զինված չեթեների կամ տեղացի քուրդ աշիրեթների համար հայերը հեշտ զոհեր էին, որոնք թիրախ վերցվեցին ու աքսորվեցին: Կամ էլ իրենց գլխին ավելի վատ փորձանք եկավ: Պապս իր ընտանիքի մեծ մասի վախճանը չէր հիշում կամ էլ նախընտրում էր չհիշել: Նույնիսկ միայն վրդովված պահերին թուրքերեն բառեր էր օգտագործում և նյարդայնանում` Անատոլիայի մի տիպիկ գյուղացու պես: Քանի թուրքերին ավելի շատ եմ ճանաչում, այնքան ավելի լավ եմ հասկանում, որ պապս Անատոլիայի մարդկանցից էր: Օրինակ` երբեք խոզի միս չէր ուտում: Դա համարում էր մի տեսակ ,օտար սովորությունե և ասում, թե ,չափից դուրս կեղտոտ կենդանի է, որպեսզի մարդ ուտիե: Անգամ երբեք չէր ախորժում ձկնեղենից ու ծովամթերքից:
Այդ խորհրդավոր հայի հետ, որի պատմությունն ինձ թվում էր լեգենդար, անցկացրել եմ իմ ժամանակի մեծ մասը, հատկապես` 9 տարեկանում մորս կորցնելուց հետո: Ինձ համար իր սովորությունները, լեզուն և ավանդույթները էկզոտիկ էին և ոգևորիչ: Միշտ ցանկացել եմ իրեն երջանկացնել: Սկսեցի հայերեն սովորել և իրեն աղաչեցի, որ ինձ ուսուցանի կախարդական Հայաստանի պատմությունը, որը շատ հեռու էր գտնվում ԱՄՆ-ից: Որոշ բաներ գիտեի 1915 թ. այն մութ օրերի մասին, սակայն տեղյակ չէի իր պատմության մասին մինչև այն օրը, երբ ինձ իր դիմաց նստեցրեց` դեպի անցյալ ճանապարհորդություն կատարելու համար: Շատ էի զարմացել: Սկզբից ի վեր գիտեի ու զգում էի այն խորը ատելությունը, որ տածում էր ,թուրքերիե հանդեպ: Երբեք չկարողացավ ներում շնորհել Թուրքիային և բացահայտ շարունակեց Թուրքիայի նկատմամբ հիվանդագին, բայց թերևս հասկանալի ատելությունը: Դա իր ազդեցությունն ունեցավ նաև ինձ վրա: Իմ անձնական ուղին, ինչպես նաև` այն, որ ինձ մեծ մասամբ գորովանքով մեծացրել էր պապս և քաջություն տվել, ինձ ուղղեց դեպի այն ճամփան, որին հետևում են բազմաթիվ սփյուռքահայեր: Դարձա, բոլոր իմաստներով, թունդ մի հայ ազգայնական:
Ուժերի գերբնական լարումով ժամեր, շաբաթներ և ամիսներ շարունակ սեղանի մոտ նստելով` ինքնուրույն հայերեն սովորեցի քերականության գրքից` այդ լեզուն բառ առ բառ, նախադասություն առ նախադասություն անգիր անելով և կիրառելով: Իսկ առոգանությունս փորձարկում էի` պապիս հետ խոսելու միջոցով: Սովորեցի նաև հայոց պատմությունը:
Այն ժամանակ մի քիչ տարօրինակ էի թվում իմ ընտանիքի անդամներին, քանի որ հայրս անգամ հայերեն չէր խոսում և չէր կարևորում այն: Նա այն տիպերից է, ովքեր հայ լինելուց առավել ուզում էին լինել ամերիկացի: Իրականում շատ էլ զարմանալի բան չկար դրանում: Քանզի ԱՄՆ գաղթած առաջին հայերը լուրջ դժվարություններ էին կրել` այնտեղի կյանքին հարմարվելու առումով, քանի որ նրանց նկատմամբ ունեցել էին կանխակալ կարծիք: Ինչպես նշում է պատմաբան Այշե Հյուրը` 1920-ական թվականներին ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում որոշ արգելքներ են դրվել հայերի բնակվելու, աշխատանք գտնելու, աշխատանքի վայրը փոխելու և հասարակական միջոցներն օգտագործելու տեսանկյուններից: Այն աստիճանի, որ շատ աշխատավայրերի դռներին նույնիսկ փակցված են եղել ,Սևամորթներն ու հայերը չեն կարող մտնելե նախադասությունը կրող ցուցանակներ: Թերևս, այդ դեպքերի ազդեցությամբ հայերի մի սերունդ ցանկանում էր լինել ոչ թե հայ, այլ ամերիկացի:
Իսկ ես հետզհետե ավելի ազգայնամոլ էի դառնում: Դա ինձ համար մի տեսակ քայլ էր, որն ավելի շատ կարող էր ինձ հեռացնել հորիցս և այն ամերիկահայ սերնդից, որին նա պատկանում էր: Գուցե անգամ անհնազանդ և տարբեր լինելու մի միջոց էր: Երբ ապրում էի հորս հետ, հայկական սովորույթներն իրենց զգացնել էին տալիս միայն որոշ ճաշատեսակներում: Ճաշի գլխավոր տարրն էր բրնձե փլավը, բայց մյուս հայկական ուտեստները հորիցս ավելի մեծ վարպետություն էին պահանջում, քան նա ուներ: Այնինչ, շատ տարբեր էր մեծ հորս տունը: Շաբաթ-կիրակիներս անցկացնում էի` տոլմա, խորոված և պապիս այգուց քաղված թարմ բանջարեղեններով պատրաստված ճաշատեսակների մեջ հաց թաթախելով և ուտելով: Դա, կարծում եմ, իմ պատմության մի հատվածից էլ կհիշեք` պապիս տանը ալկոհոլ չէր օգտագործվում, փոխարենը խմում էին թուրքական սուրճ: (Հուսով եմ, որ չեք զարմանա, եթե իմանաք, որ հայերն այդ սուրճն անվանում են հայկական):
Համալսարանական տարիներիս ավելի արմատական դարձա, հակվեցի սոցիալիզմին և սկսեցի ջատագովել ձախակողմյան քաղաքականությունը: Մի խոսքով` դրանից կարճ ժամանակ անց անցա Դաշնակցություն կուսակցության շարքերը, որը ճանաչված է Թուրքիայի հանդեպ իր կոշտ դիրքորոշմամբ: Երբ սկսեցի ակտիվ մասնակցություն ունենալ հայկական քաղաքականության մեջ, բոլորովին կանգ չառավ նաև իմ մտավոր զարգացումը: Ինչպես նաև` մասնակցությունը այն միջոցառումներին, որ կազմակերպում էր Դաշնակցությունը… Սկսեցի ամեն ապրիլի 24-ի ցույցեր կազմակերպել Վաշինգտոնի թուրքական դեսպանատան առաջ, որոնցում հանդես էինք գալիս դեսպանատանն ուղղված ատելությամբ լի կարգախոսներով: Այո՛, պիտի խոստովանեմ, որ ինձ էլ էր վարակել այն մթնոլորտը, որում վախ և ատելություն էին սովորեցնում ,թուրքերիե նկատմամբ: Սակայն ժամանակի ընթացքում որոշ կասկածներ առաջացան: Տարաձայնություններ ունեցա Դաշնակցություն կուսակցության ավելի բազեական թևի հետ: Զգում էի նաև որոշ բաներ, որոնք դուրս էին այնպիսի սահմանափակ ու բացասական գաղափարից, ինչպիսին էր վախն ու ատելությունը թուրքերի հանդեպ: Դրանում, անշուշտ, կարևոր դեր խաղաց նաև իմ մտավոր գործունեությունը: Բացի այդ` սկսել էի հասունանալ: Այդ ընթացքում աշխատեցի ամերիկյան կոնգրեսում, դարձա պրոֆեսիոնալ վերլուծաբան: Սկսեցի մտածել և հարցման ենթարկել հայ ազգայնականության ուսմունքները: Սկսել էի անհանգստանալ նրանց կոշտ գաղափարներից, թույնի պես սուր քաղաքականությունից: Եվ ի վերջո, այդ օրն էլ վրա հասավ:
Հայաստան իմ առաջին այցելությունը, երկիր, որը հազարավոր կիլոմետրերով հեռու էր այն տարածքներից, որտեղ մեծացել էի, իմ ունեցած փորձից շատ տարբեր մի բան էր ինձ համար: 2000 թվականն էր: ԵԱՀԿ-ի հրավերով գտնվում էի մայրաքաղաք Երևանում` Հայաստանի խորհրդարանային խմբերից մեկի հետ դասընթացներ անցկացնելու նպատակով: Եվ իմ երևակայության միջի առասպելական հեռու երկրի տեղն էր գրավել իրական Հայաստանը: Առաջին բաների շարքում, որ ականատես եղա, գտնվում էին չքավորությունը, գործազրկությունը և մարդկանց հուսալքությունը, որն անմիջապես աչքի էր զարնում: Մտքիցս դուրս չէին գալիս քաղաքի փողոցներում քայլող մարդկանց անժպիտ դեմքերը: Մարդամոտ չէին, համենայնդեպս քանի դեռ չէիր մոտենում իրենց: Կարծես քաղաքում տիրում էր շփոթահար, աշխարհից մի տեսակ վերացած վիճակ: Դրա պատճառները միգուցե Լեռնային Ղարաբաղի պատերազմի պատճառով փակված սահմաններն էին կամ էլ գործազրկությունը և ժողովրդավարության պակասը: Բայց նրանց դեմքերին դրոշմված տրտմությունը կարծես թե արտացոլում էր այդ բոլոր խնդիրները: Իմ երևակայած կամ ինձ ներկայացված փառապանծ Հայաստանը այն երկիրը չէր, որը ես տեսա: Այդ իրավիճակն ինձ ուղորդեց, որ ավելի ակտիվ գործեմ և այնպիսի գործեր անեմ, որոնք կծառայեն ոչ թե կուսակցության քաղաքականությանը, այլ ժողովրդի շահերին:
Իրականությունը բավականին տարբեր էր Հայաստանում, որն ուներ մոտ 3 միլիոն բնակչություն, որի 50 տոկոսը գտնվում էր չքավորության շեմին կամ մեջ, և որի ամեն մի բնակչի ազգային եկամուտը կազմում էր մոտավորապես 1500 դոլար: Դաշնակցության ոճի ազգայնականությունից շատ ավելի տարբեր կողմնորոշման կարիքն ունեի: Ըստ էության, այլևս չէի ուզում այն ազգայնամոլությունը, որի գաղափարախոսության հիմքում ընկած էր ,ուրիշին ատելուե գաղափարը: Փափագս էր այն ավելի դրական հայրենասիրությունը, որը հպարտանում է իր մարդ և ազգ լինելու հանգամանքով:
Լրիվ պատահաբար թողեցի ԱՄՆ-ի կառավարության մեջ իմ աշխատանքը և որպես խորհրդական գնացի Հայաստան: Աշխատանքն այստեղ ինձ ուղորդեց, որպեսզի մի կարևոր որոշում կայացնեմ: Բաժանված էի և Երևանում սիրահարվեցի մի հայ աղջկա: Այդ սերն ինձ հարկադրեց, որ որոշեմ թողնել իմ հանգիստ կյանքը ԱՄՆ-ում և հաստատվել Երևանում:
2007 թ. Հայաստան գալուց հետո փոխվեցին նաև իմ հայացքները. սկսեցի Թուրքիան ընկալել ոչ թե որպես մի թշնամու` առանց պատճառների մեջ խորանալու, այլ` որպես հարևանի: Սկսեցի ըմբռնել, որ Հայաստանի ապագան կապված է Թուրքիայի հետ: Թուրքիան ու Հայաստանը իրենք չեն ընտրել ընդհանուր կետեր և համատեղ անցյալ ունեցող հարևաններ լինելը: Աշխարհագրությունն է որոշել նրանց ճակատագիրը: Այլևս ոչ թե այն սփյուռքի անդամներից մեկն էի, որը սփռված է աշխարհի չորս մայրցամաքներում և տասնյակ երկրներում, և որի թիվը հասնում է 8 միլիոնի, այլ` հայաստանաբնակ մի սփյուռքահայ: Սակայն գրեթե լրիվ միայնակ էի: 1991 թ-ին հիմնադրվելուց հետո այս երկիրը կորցրել էր իր բնակչության մեկ չորրորդ մասը: Տարիներ տևած արտագաղթը վատթարացրել էր վիճակը: 1990-ականներին երկրում մնացած հայերի մեծ մասը նրանցից էին, ում ֆինանսական վիճակը թույլ չէր տալիս հեռանալ երկրից: Բայց և այնպես` ես մնում էի այնտեղ: Ջանում էի իմ ճանապարհը գտնել` որպես մի բուռ մարդկանցից կամ ,իր ծննդավայրը վերադարձածե մյուս սփյուռքահայերից մեկը:
Այստեղի գրեթե բոլոր հայերը զարմանքով էին վերաբերվում ԱՄՆ-ը թողնելու և իրենց հետ միասին ապրելու իմ որոշմանը: Ոմանք մտածեցին, թե խելագար եմ, մյուսները` արկածախնդիր: Բայց մեծ մասը հարգանք զգաց իմ որոշման նկատմամբ: Իրոք ազդվեցին: Դա մեզ մտերմացրեց:
Երևան տեղափոխվելուցս հետո ամենամեծ զարգացումը, անկասկած, ֆուտբոլային դիվանագիտությունն էր` Թուրքիայի և Հայաստանի միջև: Սկզբից ի վեր մոտիկից հետաքրքրվեցի այս հարցով: Նույնիսկ կնոջս հետ գնացինք ֆուտբոլային խաղը դիտելու: Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի պաշտոնական այցը Երևան ինձ` որպես վերլուծաբանի, նոր հնարավորություններ ընձեռեց Թուրքիայում դրա մասին խոսելու և գրելու տեսանկյունից: Երկու երկրների միջև ոգևորիչ մերձեցման գործընթացը, եթե անգամ տարբեր պատճառներով արգելքների էլ հանդիպի, ամեն դեպքում երբեք սխալ չի լինի ասել, թե երկու ժողովուրդների միջև հարաբերությունների կարգավորումը վաղուց էր սկսվել:
Լա՛վ, խոստովանում եմ` հրատարակչիս պնդումներին չկարողանալով դիմակայել. Թուրքիային վերաբերող իմ գաղափարների փոփոխության հարցում ազդեցություն է ունեցել նաև իզմիրցի ընկերուհիս, որի հետ ծանոթացել էի շատ տարիներ առաջ: (Ի դեպ, դա հայերի շրջանակներում անընդունելի մի երևույթ էր այն ժամանակ): Թեև մեր հարաբերությունները լուրջ և երկարատև չեղան, սակայն ջարդեցին մեր երկուսի մեջ եղած կլիշեները: Իր ընտանիքը հավանություն չտվեց մեր միությանը, բայց այդ հանգամանքը ավելի ռոմանտիկ ու հուզիչ դարձրեց մեր հարաբերությունները: Արգելքները չէին կարողացել կանխել կանխակալ կարծիքների վերանալուն, որոնք ամրագրված էին մեր ուղեղներում:
Զարգացման շրջանն այլևս ավարտվում է: Ի վերջո, ես, որպես Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների ,բնականոնացմանե գործընթացի ուժեղ աջակիցներից մեկը, առագաստս պարզեցի դեպի մի նոր ուղի: Բայց և այնպես, ես Հրանտ Դինք չեմ: Ո՛չ իր պես համարձակ եմ, ո՛չ էլ խիզախ: Թեև իմ ճակատագիրը տարբեր է իր ճակատագրից, բայց և այնպես` ուղերձս նույնն է: Ուղեձը երկու կողմի համար էլ անցյալը հաղթահարելն է և ապագայի վրա կենտրոնանալը: Նպատակը ոչ թե անցյալը մոռանալն է կամ ժխտելը, այլ` բառերի ստեղծած արգելքները հաղթահարելը: Թուրքիան ներկայում հանդես է գալիս իր պատմության հետ առերեսվելու նախաձեռնություններով: Նույնիսկ ,ցեղասպանությունե բառն օգտագործում է ոչ թե որպես հանցանք, այլ` առանց դիմելու ,ըստ պնդումներիե կամ ,այսպես կոչվածե արտահայտություններին:
Որևէ խոսք երբեք չպետք է այդքան խորը ազդի որևէ ազգի վրա. ո՛չ հայերի համար պետք է դառնա միակ չափանիշը, ո՛չ էլ այլևս թուրքերի համար լինի ամենամեծ վիրավորանք:
Հարաբերությունների կարգավորման գործընթացը, ըստ էության, լիովին չի էլ առնչվում ցեղասպանությանը: Այն դրանից շատ ավելին է և շատ ավելի քիչը: Ցեղասպանության խնդիրը իրոք քննարկվելու է միայն մերձեցումից հետո եկող զարգացման ժամանակ: Դիվանագիտությունը և արձանագրություններին վերաբերող ամբողջ գործընթացը նորմալացման ձգտում, մերձեցում չէ: Դրա համար ավելի երկար ժամանակ է պահանջվելու: Նույնիսկ գուցե այս գործընթացի պտուղները կկարողանա վայելել միայն հետագա սերունդը: Բայց և այնպես, Թուրքիայի և Հայաստանի միջև բնականոնացումը առաջին կենսական քայլն է` ուղղված մերձեցմանը: Իսկ մերձեցումը ամենամեծ նպատակն է, որը ոգևորում է ինձ:
Արդեն հայր եմ: Ուզում եմ, որ 5 ամսական աղջիկս` Լիլին, մեծանա իր չափ գեղեցիկ մի երկրում: Ցանկանում եմ, որ տեսնի իմ հետևյալ երազանքի իրականացումը. հատել Թուրքիա-Հայաստան սահմանը և պիկնիկ անել ու զվարճանալ այնտեղ` առանց քննարկելու, թե 19-րդ դարում ի՞նչ քաղաքականություն է վարվել, կամ էլ առանց բնորոշելու, թե 1915 թ. դեպքերը ցեղասպանություն են եղել, թե ոչ: Ուզում եմ, որ Թուրքիայում Լիլին ունենա մորաքույներ ու հորեղբայրներ, որոնք իրեն ընդունեն որպես ,փոքրիկ կիսաամերիկացի, կիսահայ մի զարմուհուե:
Թերևս, դստերս շնորհիվ ,զրո խնդիր հարևանների հետե-ը քաղաքական կարգախոս լինելուց շատ ավելի հասկանալի դարձավ ինձ: Այն շեշտում է նաև տարբերությունները հաղթահարելու և պատերազմը դատապարտելու անհրաժեշտությունը: Երբ աղջիկս ընդունվի համալսարան, ուզում եմ, որ ուսումնասիրի Թուրքիա-Հայաստան հարաբերությունները և ցեղասպանությունը ոչ թե որպես արդիական խնդիր, այլ` պատմական: Հանուն դստերս և իր տարեկիցների` պետք է հիշենք որոշ պարզ ճշմարտություններ: Այն է, թե Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման ձգտումը երբեք նոր չի եղել, և երբեք չի ենթադրվել, թե դա դյուրին և արագ կլինի: Բայց բազմաթիվ անձինք ջանքեր են գործադրում, որ դա դառնա իրականություն: Եթե անգամ իմ անձնական ուղևորությունը ոչ մի բան էլ չի արտահայտում, ամեն դեպքում` ցույց է տալիս, որ երկու կողմերն էլ իրար ավելի լավ հասկանալու, մեկ անգամ ևս միմյանց ճանաչելու կարիքն ունեն: Հույսի նշույլ կա` հատկապես նախկինում մարտնչող գաղափարների տեր ինձ պես մի դաշնակի համար, որը վերածվել է խաղաղության համար պայքարող հավասարակշռված մի ձայնի: Այդ իսկ պատճառով էլ դրական եմ վերաբերվում արտգործնախարար Դավութօղլուի` հայկական սփյուռքի հետ շփումներ հաստատելու ձգտումներին: Հարգելի՛ նախարար, ես` իմ անունից, պատրաստ եմ: Սկսե՛նք անհապաղ»:

Ռիչարդ Կիրակոսյան
http://www.habervesaire.com/haber/1921/