Աշխարհ

10.02.2022 09:58


Զանգվածային բողոքի ակցիաներ Թուրքիայում. հարյուրավոր մարդիկ փողոց են դուրս եկել՝ ընդդեմ գազի և էլեկտրաէներգիայի գների թանկացման

Զանգվածային բողոքի ակցիաներ Թուրքիայում. հարյուրավոր մարդիկ փողոց են դուրս եկել՝ ընդդեմ գազի և էլեկտրաէներգիայի գների թանկացման

Թուրքիայի հարյուրավոր քաղաքացիներ չորեքշաբթի դուրս են եկել փողոց՝ մասնակցելու էլեկտրաէներգիայի և կենցաղային գազի գների թանկացման դեմ կազմակերպված բողոքի ակցիային:

Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով թուրքական աղբյուրին, ցույցերը կազմակերպվել են Ժողովրդահանրապետական կուսակցության կողմից: Ակցիաներն անցկացվել են մի քանի նահանգներում, ինչպես նաև Ստամբուլում և Անկարայում:

Ընդդիմադիր պարբերականի պնդմամբ՝ Սիրիայի հետ սահմանային Մարդին քաղաքում տեղի ունեցած ցույցերի ընթացքում ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել հավաքվածների դեմ: Ագրա նահանգում ցուցարարները կարգախոսներ են վանկարկել կառավարության հրաժարականի պահանջով:

Էներգիայի գները Թուրքիայում կտրուկ բարձրացել են անցյալ ամսվա ընթացքում՝ թուրքական լիրայի 44 տոկոսով արժեզրկման ֆոնին, երբ գնաճը հասել է վերջին երկու տասնամյակի ռեկորդային ցուցանիշի՝ 48.69 տոկոսի:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը