Մեկնաբանություն

10.02.2022 09:51


Առանց ավտոմատ և ժողովրդավարության բրենդով

Առանց ավտոմատ և ժողովրդավարության բրենդով

Նիկոլ Փաշինյանն ասում է, որ ժողովրդավարությունը Հայաստանի բրենդն է։ Ավելի ճիշտ, ինքն ասում է, որ ուրիշներն են Հայաստանի մասին այդպես արտահայտվում։

Մի ժամանակ էլ նիկոլենք ասում էին, թե իբր Հայաստանը ժողովրդավարության բաստիոնն է։

Դրանից առաջ խոսում էին հայկական ագորայի մասին։

Իրականությունն այն է, որ ունենք ոչ թե ագորա, այլ՝ ախոռա։ Ամբոխավարությունը ժողովրդավարության հետ շփոթելու փորձերը ծիծաղելի են։

Ինչ վերաբերում է դրսից Հայաստանին տրվող գնահատականներին, ապա ակնհայտ է, որ արժեքները տվյալ դեպքում ստորադասվում են աշխարհաքաղաքական շահերին։ Նիկոլն Արևմուտքին ձեռնտու է, քանի դեռ նա պոտենցիալ ունի օգտագործվել որպես հակառուսական գործիք։ Նիկոլը ցույց է տալիս, որ ունի և դեռ անելիք ունի Բոլթոնի պլանն ամբողջությամբ իրագործելու համար։

Թուրքիայի հետ նիկոլենց սիլի–բիլիները լրիվ ձեռնտու են Արևմուտքին, քանզի ՆԱՏՕ–ն՝ ի դեմս Թուրքիայի, մտնում է Հարավային Կովկաս ու ՌԴ–ի հետ առնվազն փայատեր դառնում մեր տարածաշրջանում։ Նիկոլի բերած 44–օրյա պատերազմի արդյունքում Թուրքիան հնարավորություն ստացավ ոտատեղ անել այստեղ, ինչն Արևմուտքի համար մեծ ձեռքբերում է։

Արևմուտքի համար Հայաստանը թիրախ չէ։ Թիրախը Ռուսաստանն է, իսկ Հայաստանը՝ մանր տաշեղ, որը կարող է թռնել մեծ խաղի արդյունքում։ Նիկոլը պատրաստ է Հայաստանը տաշեղի վերածել ու վերածել է։ Դրա համար էլ արևմտյան կառույցներն աչք են փակում Նիկոլ Փաշինյանի վարչակազմի խայտառակ ապօրինությունների վրա, չեն նկատում ժողովրդավարության ու մարդու իրավունքների պաշտպանության դեմ արվող քայլերը, ծպտուն չեն հանում կոռուպցիայի թեմայով, քաջալերում են Հայաստանի բռնապետացումը, քանզի բռնապետիկից հեշտ է պետությունը որպես աշխարհաքաղաքական մանրադրամ կորզելը։

Որպես ժողովրդավարության ապացույց Նիկոլ Փաշինյանն ասում է, որ ինքը ավտոմատով փողոցում ման չի եկել (ձեռքի հետ ու առանց անուն տալու, իբր, կծում–մծում էր Լուկաշենկոյին)։

Նիկոլն այս դեպքում ճիշտ է ասում, ինքը ավտոմատով փողոցում ման չի եկել, բայց ավտոմատավորներով է ման եկել, հսկայաքանակ թիկնազորով է ման գալիս, խորհրդարանը զորքով ու ավտոմատչիկներով է լցրել, որպեսզի չորեքշաբթի օրերը վախը հաղթահարի։

Նիկոլի խասիաթն ավտոմատով ման գալը չէ։ Ինքը սիրում է մարդկանց կրակի բերան տալ ու թռնել, բունկերում թաքնվել․․․

Համ էլ՝ «կապիկների մոլորակում» ի՞նչ ժողովրդավարություն։

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը