Փետրվարի 9-ին Արցախի՝ 44-օրյա պատերազմի արդյունքներով Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքներում Ադրբեջանը նոր զորամաս է բացել, հայտնում է երկրի ՊՆ-ն։
Բացմանը ներկա է եղել Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը:Նոր զորամասի գտնվելու հստակ վայրը չի նշվում:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։
Ադրբեջանն Արցախում նոր զորամաս է բացել
Փետրվարի 9-ին Արցախի՝ 44-օրյա պատերազմի արդյունքներով Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքներում Ադրբեջանը նոր զորամաս է բացել, հայտնում է երկրի ՊՆ-ն։
Բացմանը ներկա է եղել Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը: Նոր զորամասի գտնվելու հստակ վայրը չի նշվում:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։
Աղբյուրը՝ tert.am