Աշխարհ

09.02.2022 21:48


Օմիկրոնով վարակվածներին նախազգուշացնում են նոր ցավագին ախտանշանի մասին

Օմիկրոնով վարակվածներին նախազգուշացնում են նոր ցավագին ախտանշանի մասին

Կորոնավիրուսի օմիկրոն շտամով վարակվածները վերջին ժամանակներս սկսել են ավելի հաճախ բախվել նոր ախտանշանի, որը պացիենտին ցավ է պատճառում։ Այս մասին նախազգուշացնում է ալերգոլոգ-իմունաբան Վլադիմիր Բոլիբոկը (Ռուսաստան)։

RA.RU-ի զրույցում մասնագետը նշել է, որ խոսքը հիպերեսթեզիայի՝ օրգանիզմի բարձր զգայականության մասին է. ցավում է հիվանդի ամբողջ մարմինը։

«Ընդ որում, եթե մարդուն ձեռք տաս, ոչինչ չի ցավի, բայց եթե սեղմես ձեռքերով, ապա մաշկը, մկանները, ոսկորները, ամեն ինչ ցավում է՝ ընդհուպ ճչալու աստիճանի»,-ասել է Բոլիբոկը։

Իմունաբան, «ԿԷԳ» պայմանագրային-հետազոտական ընկերության գլխավոր տնօրեն, բժշկական գիտությունների թեկնածու Նիկոլայ Կրյուչկովն, իր հերթին, նշել է, որ հիպերեսթեզիա մարդու մոտ կարող է առաջանալ վերջույթների նյարդերի ախտահարման պատճառով։ Պացիենտը մարմնի տարբեր մասերի թմրածություն, ծակոցներ, ցավ, սառնություն եւ էլի ինչ-որ բաներ կարող է զգալ։

Աղբյուրը՝ med.news.am

Այս խորագրի վերջին նյութերը